Tuesday, May 7, 2024
Նորություններ

Կարմիր խաչի կողմից վերականգնվել է Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստանի բժշկական կենտրոններ

Կարմիր խաչի նախաձեռնությամբ, մայիսի 26-ից  վերականգնվել է Արցախից բուժառուների  տեղափոխումը՝ Հայաստանի բժշկական կենտրոններ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ  մայիսի 26-ին Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ:

« Մայիսի 17-ից սկսած մենք նաև վերսկսել ենք մարդասիրական բեռների տեղափոխություն: Ընդհանուր առմամբ տեղափոխել ենք տարբեր մարդասիրական բնույթի պարագաներ, հատկապես տեղական բուժհաստատությունների համար նախատեսվող բժշկական պարագաներ և դեղորայք: Մայիսի 17-ից սկսած մինչ այսօր տեղափոխել ենք 16 բեռնատար»,- նշել է Ամատունին:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook