Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առաջին կարգի արյուն ունեցողները համարվում են յուրահատուկ…

Արաջին խմբի արյուն ունեցող մարդիկ հակված են խոցային հիվանդությունների, վահանաձև գեղձի հիվանդությունների ու ուռուցքների առաջացմանը: Նրանց մոտ հաճախ ցածր է լինում հորմոնների մակարդակը և նկատվում է յոդի պակաս: Բացի այդ, նմանն մարդիկ ավելի հաճախ են տառապում ճարպակալումից: Սակայն արյան այս խմբով մարդիկ շատ կարևոր են:

Առաջին խմբի արյուն ունեցողները շատ կարևոր դեր են խաղում մեր հասարակության մեջ: Նրանք ունեն առաջնորդական հատկություններ և կարող են երկար ժամանակ կենտրոնանալ որևէ բանի վրա: Բացի այդ, նրանք օժտված են նաև մի շարք այլ դրական հատկանիշներով:

Ճապոնիայում և արևելյան Ասիայի այլ երկրներում համարվում է, որ արյան խմբերը որոշում են մարդու բնավորությունը, հատկանիշներն ու նրանց համատեղելիությունն այլ մարդկանց հետ: Ճապոնիայում, առհասարակ, մարդու արյան խումբը շատ մեծ նշանակություն ունի: Ընդ որում՝ այս ուսմունքը սկիզբ է առել 1970-ական թվականներին Մասահիկո Նոմիի արած հրապարակումներից:vse-o-gruppe-krovi-4-polozhitelnoj

Ճապոնացիները կարծում են, որ առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ էներգիայով լի են, խելացի և շփվող: Նրանք ճկուն են և օժտված են արյան մյուս խմբերին հատուկ բոլոր հատկանիշներով: Նրանք անկայուն են, բայց վստահելի: Բացի այդ, այս խմբի արյուն ունեցողների համար ամենահամապատասխանը IV խմբի արյուն ունեցող մարդիկ են:

О(I) խմբի արյուն ունեցողները շատ հեշտ են նախագծեր սկսում, սակայն հաճախ խնդիրների առաջ են կանգնում, քանի որ շուտ են հանձնվում: Նրանք միշտ ասում են այն, ինչը մտածում են: Այս մարդիկ գնահատում են մյուսների կարծիքը և սիրում են լինել ուշադրության կենտրոնում:

Բացի այդ, առաջին խմբի արյուն ունեցողները շատ ինքնավստահ են: Սակայն սթրեսի ժամանակ այս մարդիկ դառնում են զայրացկոտ, իմպուլսիվ և հիպերակտիվ: Վատ սնունդն ու ֆիզիկական ակտիվության պակասը կարող են նրանց մոտ առողջական հավելյալ խնդիրներ առաջացնել:

Ճապոնացիները վաղուց գիտեն, որ արյան այս խմբով մարդիկ յուրահատուկ են: Հարցազրույցների ժամանակ հաճախ նրանք նույնիսկ հարցնում են, թե արդյոք թեկնածուի արյունը առաջին խմբի է, թե ոչ, քանի որ նրանց կարծիքով նման մարդիկ ամենապատասխանատու, կազմակերպված ու նպատակասլաց մարդիկ են: Համարվում է, որ առաջին խմբի արյուն ունեցողների նախնիները որսորդներ են եղել:

Սակայն O(I) խմբի արյուն ունեցողների ամենալավ հատկանիշն այն է, որ նրանք կարող են իրենց արյան կարմիր բջիջները «նվիրաբերել» որևէ մեկին:

Նյութի աղբյուրը՝ lifter.com.ua

Leave a Reply

x Close

Like Us On Facebook