Friday, May 3, 2024
Նորություններ

«Աստղիկ» ԲԿ–ն համալրվել է նոր` 3D սրտի քարտեզավորման CARTO 3 համակարգով

Արդի առիթմոլոգիայի ախտորոշիչ եւ բուժիչ միջոցները թույլ են տալիս բարձր արդյունավետությամբ ձերբազատվել կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող մի շարք հիվանդություններից: «Աստղիկ» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական բաժինը, առկա գերժամանակակից սարքավորումներին զուգահեռ, համալրում է իր զինանոցը բոլորովին նոր` 3D սրտի քարտեզավորման CARTO 3 համակարգով, որի նպատակն է առիթմիկ օջախների գերճշգրիտ հայտնաբերումը եւ հետագա արդյունավետ այրումը:

Քարտեզավորման համակարգի ներդրումն առիթմոլոգիայում թույլ է տալիս իրականացնել բարդ առիթմիաների բուժում՝ աբլացիա: Այն հանդիսանում է նախասրտերի շողացումով տառապող անձանց բուժման համար անփոխարինելի գործիք՝ զգալի բարձրացնելով միջամտության արդյունավետությունը եւ զգալի նվազեցնելով կրկնողությունների հավանականությունը:

Վիրահատություններն իրականացնելու են կլինիկայի առիթմոլոգները եւ ՌԴ առաջատար առիթմոլոգ Կարապետ Դավթյանը 2017թ. սեպտեմբերից:

Մանրամասների եւ հերթագրվելու համար զանգահարել՝ (+37460) 65-12-65, (+37455) 55-62-12 հեռախոսահամարներին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook