Tuesday, April 30, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Արեւայրուքը քաղցկեղի վտանգի գործոն է. փորձագետ

Արեւայրուքը քաղցկեղի վտանգի գործոն է: Այս մասին հունիսի 28-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը:

Նրա խոսքով՝ ամռանը բարձր ջերմաստիճանի դեպքում չարժե ցերեկվա ժամը 12.00-ից մինչեւ 16.00-ը գտնվել արեւի ուղիղ ճառագայթների ներքո, իսկ հղիներին ընդհանրապես դուրս գալը հակացուցված է: «Դրանից բացի, աշխատող մարդկանց խորհուրդ է տրվում բաց գույնի հագուստ հագնել, արեւապաշտպան ակնոց եւ լայնեզր գլխարկ դնել: Արեւի ճառագայթներից պաշտպանվեք պաշտպանական հագուստով, կարճ ընդմիջումներ արեք, շատ ջուր խմեք: Մի չարաշահեք սուրճը եւ շաքարը»,- նշեց Նունե Բակունցը:

Նրա համոզմամբ`կարելի է կանաչ թեյ խմել, սակայն թեյը եւս չպետք է չարաշահել, քանի որ թեյը նույնպես կոֆեին է պարունակում:

«Արեւայրուքը քաղցկեղի վտանգի գործոն է: Բոլորին կոչ եմ անում արեւայրուքից խուսափել: Արեւայրուքն ինքնին ոչ մի դրական ազդեցություն չունի»,- ընդգծեց Նունե Բակունցը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook