Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

«Օգտակար» ճարպերով հարուստ սննդակարգը՝ Կրոնի հիվանդության հաղթահարման բանալի

«Օգտակար» ճարպերի մեծ պարունակությամբ սննդակարգը փոխում է աղիների միկրոֆլորան, աղիներում նվազեցնում բորբոքման մակարդակը եւ պայքարում Կրոնի հիվանդության ախտանիշների դեմ: Այսպիսի եզրակացության են հանգել Case Western Reserve University-ի (ԱՄՆ) հետազոտողները:

Կրոնի հիվանդությունը աղիների քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որի դեպքում մարդուն ամբողջ ժամանակ տանջում են փքվածությունը, գազերը, փորլուծությունը եւ այլ խանգարումներ:

Գիտնականները հետազոտություններ են անցկացրել մկների վրա, որով պարզվել է, որ սննդակարգի մեջ օգտակար բուսական ճարպերի ներառումը, ինչպիսին են կակաոյի եւ կոկոսի յուղը, նվազեցրել է Կրոնի հիվանդությամբ կրծողների աղիների միկրոֆլորայի բազմազանությունը: Օգտակար ճարպեր ստացած որոշ կրծողների մոտ աղիքային բակտերիաների 30 տոկոսով քիչ տեսակներ են եղել այն կրծողների համեմատությամբ, որոնց սովորական սննդակարգով են կերակրել:

Փոփոխություններ են նկատվել փորձակենդանիների կղանքում եւ կույր աղիում: Կրոնի հիվանդության դեպքում աղիի այս հատվածը սովորաբար բորբոքվում է: Նույնիսկ կակաոյի եւ կոկոսի յուղի ցածր խտությունները նվազեցրել են մկների բարակ աղիի բորբոքումների մակարդակը: Գիտնականները հույս ունեն, որ իրենց եզրակացությունները կօգնեն Կրոնի հիվանդությամբ տառապող մարդկանց:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Չիկագոյում տեղի ունեցած Digestive Disease Week ամենամյա համաժողովում:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook