Tuesday, April 30, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Արեւի այրվածք. Ի՞նչ չի կարելի անել արեւի այրվածքի դեպքում

Ամռանը արեւի այրվածք ստանալու վտանգը մի քանի անգամ աճում է: Արեւի այրվածքը կարելի է ճանաչել այն ախտանիշներով, որոնք քաջ հայտնի են մարդկանց մեծամասնությանը՝ թեթեւակի այրվածքի դեպքում դա մաշկի կարմրություն է, երբեմն հոգնածության եւ գլխապտույտի զգացում: Ավելի ուժեղ (II աստիճանի) այրվածքի դեպքում կարող են բշտիկներ առաջանալ:

Սովորաբար արեւի թեթեւ այրվածքը, որի դեպքում ուժեղ գրգռվածություն եւ բշտիկներ չկան, անցնում է 3-5 օրվա ընթացքում, բայց ավելի լուրջ դեպքերում վերականգնման համար 2 շաբաթ է պահանջվում: Իմունային համակարգը թուլացնող գործոնները, ներառյալ շաքարախտը, ճարպակալումը, ծխելը եւ արյան շրջանառության խախտումները, կարող են դանդաղեցնել ապաքինումը:

Հաճախ մարդիկ սխալ են խնամում այրված մաշկը, ինչը դանդաղեցնում է ապաքինման գործընթացը:

 Ի՞նչ չի կարելի անել արեւի այրվածքի դեպքում:
  • Չի կարելի մաշկին թթվասեր եւ այլ կաթնամթերքներ քսել: Խնդիրն այն է, որ կաթնաթթուները եւ խմորման մթերքները կարող են անկանխատեսելի քիմիական ռեակցիաներ հրահրել:
  • Չի կարելի մաշկին արեւածաղկի, կոկոսի կամ որեւէ այլ բուսական յուղ քսել: Այն ստեղծում է խիտ թաղանթ, ինչը խանգարում է ջերմափոխանակությանը, որի պատճառով այրված մաշկը չի հովանում, այլ, ընդհակառակը, ավելի է գերտաքանում: Այս ամենը կարող է խորացնել գրգռումը եւ հանգեցնել այտուցի:
  • Մոռացեք թեյով, հում բանջարեղենով եւ մրգերով թրջոցների մասին, քանի որ այրվածքի դեպքում դրանք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
  • Խորհուրդ չի տրվում օգտագործել սկրաբներ, կոշտ ճիլոպներ կամ այլ շերտազատող միջոցներ, քանի որ դրանք կարող են մեծացնել գրգռումը: Թողեք ախտահարված մաշկը բնական ճանապարհով առանձնանա:
  • Խորհուրդ չի տրվում բշտիկները ծակել: Բշտիկները ախտահարված մասերը մինչեւ դրանց ապաքինումը պաշտպանում են վարակից:

Մի մոռացեք նաեւ, որ արեւի այրվածքը, նույնիսկ եթե այն թեթեւ է, վնասակար է մաշկի համար, արագացնում է ծերացման գործընթացը եւ կարող է հանգեցնել քաղցկեղի: Ուստի աշխատեք մաշկը պաշտպանել արեւից։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook