Saturday, May 4, 2024
Նորություններ

Արյունատվության մասին միֆեր և փաստեր

🩸 Արյունատվության մասին միֆեր և փաստեր
🔵 Ենթագիտակցական մակարդակում մենք արյունատվությունը ընկալում ենք որպես ինչ-որ վտանգավոր բան և տարբեր պատճառաբանություններ ենք մտածում դրանում մեզ համոզելու համար:
🗣 Խոսենք ամենատարածված մի քանի միֆերի մասին։
🚫ՄԻՖ. Եթե Դուք բուսակեր եք՝ նշանակում է, որ ունեք արյան մեջ երկաթի պակաս և չեք կարող արյան դոնոր լինել:
🟩 ՓԱՍՏ. Բուսակերները կարող են արյան դոնոր լինել: Երկաթի անհրաժեշտ քանակությունը օրգանիզմը ստանում է հիմնականում ներքին պահուստներից: Արյունատվությունից հետո օրգանիզմը ինքնուրույն վերականգնում է բալանսը, ինչը նորմայում տևում է մոտ մեկ ամիս։
🚫 ՄԻՖ. Արյունատվությունը ցավոտ է։
🟩 ՓԱՍՏ. Դոնորները ցավ զգում են ասեղի ծակոցից։ Իրականում մատից արյուն վերցնելն ավելի ցավոտ է քան երակից։
🚫 ՄԻՖ. Օրգանիզմում ի սկզբանե կա սահմանափակ քանակությամբ արյուն և արյունատվությունը նորմալ չէ։
🟩 ՓԱՍՏ. Արյունատվության ժամանակ վերցվում է ընդնամենը 350-450 մլ արյուն։ Օրգանիզմում կա բավականաչափ արյուն այս պրոցեսը առանց որևէ կողմնակի երևույթների տանելու համար։ Արյունատվությունից հետո օրգանիզմը նոր արյուն է գեներացնում լրացնելով պակասը։
🚫 ՄԻՖ. Տարիքը սահմանափակող գործոն է արյունատվության համար։
🟩 ՓԱՍՏ. Յուրաքանչյուր 18-60 տարեկան առողջ մարդ կարող է արյան դոնոր լինել:
🚫 ՄԻՖ. Արյունատվությունից հետո չեք կարող զբաղվել սպորտով կամ այլ ֆիզիկական վարժություններով։
🟩 ՓԱՍՏ. Արյունատվությունը չի ազդում անձի ֆիզիկական ունակությունների վրա։ Խորհուրդ է տրվում խուսափել ծանր ֆիզիկական լարվածությունից միայն արյունատվությունից հետո՝ նույն օրվա ընթացքում և կարող եք վերադառնալ Ձեր նորմալ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը հենց հաջորդ օրվանից սկսած։
👩‍⚕️ Արյունատվության մասին հաճախ տրվող հարցերին անդրադարձավ Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, Արյունաբանական կետի պատասխանատու Գայանե Պետրոսյանը:
🔖Մարդկանց օգնելու համար անհրաժեշտ չեն մեծ գումնարներ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook