Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բարձր խոլեստերին.Պարզեք խոլեստերինի ձեր թվերը

Բարձր խոլեստերին (հիպերլիպիդեմիա)

❗️Պարզեք խոլեստերինի ձեր թվերը

🔎Հիպերլիպիդեմիան ախտորոշվում է, երբ արյան մեջ լիպիդների (կամ ճարպերի) քանակությունը չափազանց բարձր է լինում, դրանք խոլեստերինը և տրիգլիցերիդներն են:

🔹Հիպերլիպիդեմիայի մի տեսակ՝ հիպերխոլեստերինեմիան, նշանակում է, որ արյան մեջ չափազանց շատ խոլեստերին կա, դրանք բարձր խտության լիպոպրոտեիններ են (HDL) և ցածր խտության լիպոպրոտեինները (LDL): ⤴️Այս փաստը մեծացնում է ճարպային կուտակումները զարկերակներում և խցանումների վտանգը:

🔹Հաջորդ տարբերակը, երբ խոլեստերինի մակարդակը բալանսավորված չէ: ⤵️Այսինքն, HDL(լավ խոլեստերին) խոլեստերինի մակարդակը շատ ցածր է կամ LDL(վատ խոլեստերին) խոլեստերինի մակարդակը շատ բարձր է:
🔄Այս դեպքում մեծանում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը կապված անոթի պատին աթերոսկլերոզային վահանիկների առաջացմամբ և անոթի լուսանցքի փոքրացմամբ:

👩🏻‍⚕️Լավ նորությունն այն է, որ բարձր խոլեստերինը կարելի է նվազեցնել՝ նվազեցնելով սիրտ-անոթային հիվանդության և ինսուլտի ռիսկը:
✔️Եթե 20 տարեկան կամ ավելի բարձր եք, ապա պարզեք խոլեստերինի թվերը և խնդիրների դեպքում դիմեք բժշկի:

✔️Հաճախ կենսակերպի փոփոխությունները օգնում են կարգավորել խոլեստերինի թվերը: ✔️Եթե միայն ապրելակերպի փոփոխությունը չի բարելավում խոլեստերինի մակարդակը, ապա պետք է կցել նաև դեղորայք:

⚫️Կենսակերպի փոփոխությունը ընդգրկում է

▪️Սննդակարգի կարգավորում

Սննդակարգի տեսանկյունից խոլեստերինը նվազեցնելու լավագույն միջոցը հագեցած ճարպերի և տրանս ճարպերի քանակի նվազեցումն է:
📑Սրտի ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս սահմանափակել հագեցած ճարպերը օրական կալորիաների 6%-ից պակաս և նվազագույնի հասցնել տրանս ճարպերի քանակը:
⤵️Այս ճարպերի կրճատումը նշանակում է սահմանափակել կարմիր մսի և չյուղազերծված կաթով պատրաստված կաթնամթերքի ընդունումը: ✔️Փոխարենը ընտրեք յուղազերծված կաթ, ցածր յուղայնությամբ կամ անյուղ կաթնամթերք:
⤵️Սա նաև նշանակում է սահմանափակել տապակած սնունդը և պատրաստել առողջարար յուղերով, օրինակ՝ բուսական յուղով:

✔️Սրտի համար առողջարար սննդակարգը ընդգրկում է մրգեր, բանջարեղեն, ամբողջահատիկներ, թռչնամիս, ձուկ, ընկուզեղեն, միաժամանակ սահմանափակելով կարմիր և վերամշակված միսը, նատրիումով և շաքարով քաղցր մթերքներն ու ըմպելիքները:

▪️Ֆիզ. ակտիվության ավելացում

Նստակյաց ապրելակերպը նվազեցնում է HDL խոլեստերինը: Ավելի քիչ HDL նշանակում է, որ ավելի քիչ լավ խոլեստերին կա՝ ձեր զարկերակներից վատ խոլեստերինը հեռացնելու համար:

Շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր ինտենսիվության աերոբ վարժությունները բավարար են թե՛ խոլեստերինի, թե՛ արյան բարձր ճնշումը նվազեցնելու համար։ Ավելի ակտիվ լինելու բազմաթիվ տարբերակներ կան՝ արագ քայլք, լող, հեծանիվ վարելը կամ աշխատանք այգում:

▪️Դադարեցրեք ծխելը

Ծխելը և գոլորշիացումը նվազեցնում են HDL խոլեստերինը:
Երբ անառողջ խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող անձը ծխում է, սրտի իշեմիկ հիվանդության ռիսկն ավելի է մեծանում, քան հակառակ դեպքում: Ծխելը նաև մեծացնում է սրտի հիվանդությունների ռիսկի այլ գործոնները, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը և շաքարախտը:
Չծխողները պետք է խուսափեն երկրորդային ծխի ազդեցությունից:

▪️Նվազեցրեք քաշը

Ավելորդ քաշով կամ ճարպակալումով մարդիկ ավելի հակված են վատ խոլեստերինի մակարդակի բարձրացման /միաժամանակ լավ խոլեստերինի մակարդակի նվազում/: Սակայն 5-10%-ով քաշի կորուստը կարող է օգնել բարելավել խոլեստերինի քանակը:

 

Նյութը `   ՌեԲալանս քլինիք / ReBalance clinic / Diet and Health

Leave a Reply

x Close

Like Us On Facebook