Thursday, May 2, 2024
Նորություններ

Բեռնատարների համար դժվարանցանելի են Վանաձորը Դիլիջանին, Ալավերդուն, Ստեփանավանին և Երևանին կապող ճանապարհները

Լոռու մարզի միջհամայնքային ճանապարհներն ամբողջությամբ մաքրված են և անցանելի, բեռնատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի են հատկապես Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Երևան ճանապարհահատվածները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում Լոռու մարզպետարանի էջը։

«Լոռու մարզպետարանի աշխատակազմը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորութամբ, փոխմարզպետներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցների և մարզի համայնքների ղեկավարների հետ համագործակցությամբ արդեն երկու օր է՝ մինչև ուշ գիշեր անձամբ են հետևում միջպետական, հանրապետական, մարզային և միջհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքներին:

Աննախադեպ տեղումները, չընդհատվող ձնաբուքը դժվարին իրավիճակ են ստեղծել ճանապարհներին: Չնայած աշխատանքներ տարվում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով, հատկապես միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին դժվարություններ են առաջանում:

Եղանակային խիստ պայմանները, չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս շուրջօրյա աշխատող ճանապարհաշինարարներին ապահովել անվտանգ երթևեկություն»,- ասվում է գրառման մեջ։

Մարզպետարանի տեղեկացմամբ՝ Լոռու միջհամայնքային ճանապարհներն ամբողջությամբ մաքրված են և անցանելի, բեռնատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի են հատկապես Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Երևան ճանապարհահատվածները:

Լոռու մարզպետարանը խնդրում և հորդորում է վարորդներին՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook