Monday, May 6, 2024
Նորություններ

Բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Սարուխանյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Երևան քաղաքի ավագանին որոշեց առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի համար բժշկական գիտությունների դոկտորպրոֆեսորՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պատվավոր պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանը նման կոչման է արժանանում նաև բժշկագիտության ոլորտում երկարամյա գիտամանկավարժական գործունեության և ունեցած ձեռքբերումների համար:

«Հովհաննես Սարուխանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանի և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի կողմից: Երկար տարիներ Հովհաննես Սարուխանյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության վիրաբուժության գլխավոր մասնագետի պաշտոնը: Մեծ ավանդ ունի Արցախյան պատերազմի և Սպիտակի երկրաշարժի պատճառով տուժած անձանց աջակցելու և օգնելու առումով»,- նշեց զեկուցող Արմինե Վարդանյանը:

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 34 «կողմ» ձայներով:

Հովհաննես Վազգենի Սարուխանյանը ծնվել է 1938 թվականի մարտի 25-ին, Երևանում։ 1955-1961թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժկանխարգելիչ ֆակուլտետում: 2011թվականից ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչն է: 2018թ. ամբիոնն անվանակոչվել է պրոֆեսոր Սարուխանյանի անունով: 1987-2018թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության վիրաբուժության գլխավոր մասնագետի պաշտոնը: 1987-2015 թթ. եղել է Հայկական վիրաբուժական ասոցիացիայի նախագահը:

Մինչ օրս Հովհաննես Սարուխանյանը ղեկավարում է «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների վիրաբուժական ծառայությունները:

2007թ. Հովհաննես Սարուխանյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում, արժանացել է նաև մի շարք այլ պարգևների:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook