Saturday, May 4, 2024
Նորություններ

Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ դարձան Արտեմ Փաթափութեանը և Դեյվիդ Ջուլիուսը

Ստոկհոլմի Կարոլինսկայի ինստիտուտի (Շվեդիա, Ստոկհոլմի բարձրագույն ուսումնական հաստատություն, Եվրոպայի ամենամեծ և ամենահեղինակավոր համալսարաններից մեկը) Նոբելյան ասամբլեան 2021 թվականի բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառի Նոբելյան մրցանակը համատեղ շնորհել է Դեյվիդ Ջուլիուսին և Արտեմ Փաթափութեանին «ջերմաստիճանի և հպման ընկալիչների (ռեցեպտորների) հայտնաբերման համար»։

«Մեր կողմից ջերմություն, ցուրտ և հպում զգալու ունակությունն էական է գոյատևման համար և ընկած է շրջապատող աշխարհի հետ մեր փոխազդեցությունների հիմքում: Առօրյա կյանքում մենք այս զգացողություններն ընդունում ենք որպես սովորական, սակայն կարևոր է, թե ինչպե՞ս են գրգռվում նյարդային ազդակները, որպեսզի կարողանանք զգալ ջերմաստիճանը և ճնշումը: Այս հարցի պատասխանն են տվել այս տարվա Նոբելյան մրցանակի դափնեկիրները»,-նշված է Նոբելյան ասամբլեայի հայտարարության մեջ։

Արտեմ Փաթափութեանը ճնշման նկատմամբ զգայուն բջիջների միջոցով հայտնաբերել է ընկալիչների նոր դաս, որոնք արձագանքում են մաշկի և ներքին օրգանների մեխանիկական գրգռիչներին:

   Նշենք, որ Փաթափութեանը ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացի է, ծնվել է Լիաբանանում։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook