Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Բնական ծաղիկի և կապիկի ծաղիկի ախտանիշների հիմնական տարբերությունը

Մարդկանց շրջանում կապիկի ծաղիկ հիվանդության ախտանիշները նման են բնական ծաղիկի ախտանիշներին, բայց ավելի մեղմ: Կապիկի ծաղիկը սկսվում է տենդով, գլխացավով, մկանացավով և ուժասպառությամբ, հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար 7-14 օր է, բայց կարող է տևել 5-21 օր: Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, ցանը սկսվում է դեմքի շրջանից և ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում: Չնայած այն փաստին, որ հիվանդությունն ընթանում է շատ ավելի թեթև, ախտանշաններն ինքնուրույն անհետանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների:
Կապիկի ծաղիկի վիրուսը նման է բնական ծաղիկի վիրուսին:
Բնական ծաղիկի և կապիկի ծաղիկի ախտանիշների հիմնական տարբերությունն այն է, որ կապիկի ծաղիկն առաջացնում է ավշային հանգույցների այտուց (լիմֆադենոպաթիա), մինչդեռ բնական ծաղիկի դեպքում չի լինում:
Ախտանշաններն են․
🔴 ջերմություն
🔴 գլխացավ
🔴մկանացավ
🔴 մեջքի ցավ
🔴 ավշային հանգույցների այտուց
🔴 տենդ
🔴 ուժասպառություն
Փոխանցում
‼ Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:
Կապիկի ծաղիկի վիրուսի փոխանցումը տեղի է ունենում, երբ մարդը շփվում է վարակված կենդանու, մարդու կամ վիրուսով վարակված նյութերի հետ: Վիրուսն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի (նույնիսկ, եթե տեսանելի չէ), շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների (աչքերի, քթի կամ բերանի) միջոցով:
Վարակի փոխանցումը մարդուց մարդուն կարող է տեղի ունենալ նաև խայթոցի կամ քերծվածքի, կենսաբանական հեղուկների հետ ուղղակի կամ անուղղակի շփման միջոցով: Ենթադրվում է, որ մարդուց մարդուն փոխանցումը տեղի է ունենում հիմնականում օդակաթիլային ճանապարհով, կամ երկարատև սերտ շփման, ինչպես նաև օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:
Կանխարգելում
Կապիկի ծաղիկի կանխարգելման նապատակով անհրաժեշտ է.
✅ Խուսափել կենդանիների հետ շփումից, որոնք կարող են ենթադրաբար վարակված լինել (ներառյալ այն կենդանիները, որոնք հիվանդ կամ մահացած են հայտնաբերվել այն վայրերում, որտեղ հիվանդությունը առկա է։
✅ Խուսափել կենսաբանական հեղուկով վարակված իրերի հետ շփումից, օրինակ, անկողնային պարագաների հետ, որոնք շփվել են հիվանդ կենդանու հետ:
✅ Մեկուսացնել վարակված հիվանդներին այլ մարդկանցից, ովքեր կարող են վարակվելու վտանգի տակ լինել:
✅ Վարակված կենդանիների կամ մարդկանց հետ շփվելուց հետո պահպանել ձեռքերի հիգիենան: Օրինակ, լվանալ ձեռքերը օճառով կամ օգտագործել ալկոհոլային հիմքով ձեռքերն ախտահանող միջոց:
✅ Հիվանդներին խնամելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ:
JYNNEOSTM-ը (նաև հայտնի է որպես Imvamune կամ Imvanex) կենդանի վիրուսի թուլացած պատվաստանյութ է, որը հաստատվել է ԱՄՆ-ի Սննդի և դեղերի վարչության կողմից՝ կապիկի ծաղիկի կանխարգելման համար: Իմունականխարգելման պրակտիկաների խորհրդատվական կոմիտեն (ACIP) ներկայումս JYNNEOSTM-ը գնահատում է օրթոպոքսվիրուսներից, ինչպիսիք են բնական ծաղիկի և կապիկի ծաղիկի վիրուսները, մասնագիտական ազդեցության վտանգի տակ գտնվող մարդկանց պաշտպանությունը համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook