Sunday, April 28, 2024
Նորություններ

Մեկնարկել է Հակամանրէային դեղերի կայունության հիմնախնդրի վերաբերյալ իրազեկման համաշխարհային շաբաթը

Մեկնարկել է Հակամանրէային դեղերի կայունության հիմնախնդրի վերաբերյալ իրազեկման համաշխարհային շաբաթը:

Այս տարվա կարգախոսն է. «Միասին կանխարգելենք հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը»:

💊 Հակամանրէային դեղերը մարդկության կարևոր ձեռքբերումներից են, սակայն ոչ պատշաճ օգտագործումը ժամանակի ընթացքում նպաստում է դեղակայունության զարգացմանը. մանրէներն այլևս չեն ենթարկվում հակամանրէային դեղերի ազդեցությանը, դեղերի արդյունավետությունն էլ նվազում է:

Արդյունքում` անհրաժեշտություն է առաջանում կիրառել նոր սերնդի, թանկարժեք դեղեր, ավելանում են կողմնակի երևույթները, երկարում է բուժման ընթացքը` պահանջելով հիվանդանոցային պայմաններում բուժում:

📍 Ընդ որում, բուժումը շատ հաճախ չի տալիս ցանկալի արդյունք:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook