Sunday, April 28, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Գավառի բժշկական կենտրոնում անվճար 6 վիրահատություն են իրականացրել իսպանացի վիրաբույժները

ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ Գավառի բժշկական կենտրոնում անվճար 6 վիրահատություն է  իրականացրել  Իսպանիայից ժամանած  վիրաբույժների թիմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանը, շրջայցի ընթացքում Իսպանիայից ժամանած բժիշկները դիտարկել են  բուժհաստատության վիրաբուժական բաժանմունքի հնարավորություններն ու սարքավորումներով հագեցածությունը:

«Ամադեա» Հայաստանի բարեկամներ»  իսպանական բժշկական բարեգործական ասոցիացիայի ներկայացուցիչ Թերեզա Բուդրոյի ներկայացմամբ՝ Գավառ են ժամանել երկու վիրաբույժ, երկու անեսթեզիոլոգ եւ մեկ բուժքույր՝ իրենց հետ բերելով  նաեւ բժշկական պարագաներ և սարքավորումներ:

«Իսպանացի գործընկերների մասնագիտական գործունեության համար Գավառի բժշկական կենտրոնում ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Իսպանացի անեսթեզիոլոգներ Իմմայի եւ Կոնսյայի, վիրաբույժներ Թերեզայի եւ Արտուրոյի, վիրահատարանի բուժքույր Պեպայի ջանքերի շնորհիվ կատարվեց 6 անվճար վիրահատություն՝ 2 աճուկային ճողվածք, մեկական տոտալ թիրեոիդէկտոմիա, լապարոսկոպիկ խոլեցիստէկոմիա, վենտրալ ճողվածք, լիպոմա։ Այս տեսակ այցերը մեզ եւ մեր կոլեգաներին, մեր բժիշկներին հնարավորություն են տալու՝ փորձի փոխանակում անել, ու հուսով եմ՝ դրական արդյունքներ են ունենալու եւ՛ բժիշկների, եւ՛ հիվանդների առումով, քանի որ ամեն մի երկրում  ամեն մի բժիշկ իր տակտիկան ունի, վիրաբուժական իր մոտեցումները»,-ներկայացրեց Գարիկ Սողոմոնյանը։

Խոսրով Խլղաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook