Monday, May 6, 2024
Նորություններ

Գավառ-Մարտունի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորակում. կան տուժածներ

Մարտի 31-ին, ժամը 19։54-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին տեղի է ունեել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ս., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրյա ձորակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Մ. Ս.-ն (ծնված 2013 թ.) և Մ. Ս.-ն (ծնված 2015 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, իսկ Գ. Ս.-ն (ծնված 1985 թ.)՝ Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook