Saturday, May 4, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Գլխամաշկի քոր

Մաշկային մի շարք հիվանդություններ ուղեկցվում են գլխամաշկի քորով։Գլխամաշկի քորի պատճառներն են`
➖սեբորեային մաշկաբորբ,
➖պսորիազ,
➖ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ,
➖տափակ ֆոլիկուլյար որքին,
➖ոջլոտություն,
➖նյարդային ծագման քոր և այլն։

Իրավիճակի ճիշտ գնահատումը ներառում է բուժառուի անամնեզը,կլինիկական և տրիխոսկոպիկ պատկերը։

Բուժում։ Խորհուրդ է տրվում լվանալ գլխամաշկը բուժիչ շամպունով։Շամպունի ճիշտ ընտրությունը պայմանավորված է էթոլոգիկ գործոնով։ Սեբորեային մաշկաբորբի դեպքում նշանակվում է շերտազատող կամ հակասնկային ազդեցությամբ շամպուն։Պսորիազի դեպքում նշանակվում է կերատոլիտիկ և/կամ հորմոնալ ազդեցությամբ շամպուն։Գլխամաշկի չորության դեպքում նշանակվում է խոնավեցնող շամպուն,լոսիոն `յուղային հիմքով կամ կոկոսի յուղ։

Բուժիչ շամպուններից բացի անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև դեղորայքային բուժում։

Նյութը տրամադրեց բժիշկ Լուսինե Մեժլումյանը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook