Friday, May 3, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Գույնի ազդեցությունը մարդու հոգեկանի վրա.

Աչքի ցանցաթաղանթի ռեֆլեքսոգեն հատվածում լույսի ու գույնի ազդեցության հետևանքով գլխուղեղին հասնող իմպուլսներ են ձևավորվում։ Գույները և դրանց երանգները տարբեր կերպ են անդրադառնում տրամադրության և ինքնազգացողության վրա։ Կախված այն բանից, թե որ գույնին է մարդը նախապատվություն տալիս, կարելի է դատել նրա բնավորության ու տրամադրության մասին։

Գույնի ընկալումը կախված է ինչպես սեռից, այնպես էլ տարիքից ։

Տղարմադիկ կարմիր գույնին նայում են ոչ այնպես, ինչպես կանայք: Աշխարհի շատ կանայք տարբերում են կարմիր գույնի մուգ ու բաց երանգները, տարբերում են ալ կարմիրը բորդոյից, մինչդեռ տղամարդիկ տեսնում են ընդամենը կարմիրը: Դա կախված է մարդու ԴՆԹ-ից: Բանն այն է, որ կարմիր գույնի ճանաչողականությունն ապահովող գենը գտնվում է X քրոմոսոմի մեջ, իսկ ինչպես գիտեք, կանայք ունեն երկու այդպիսի քրոմոսոմներ: Կանանց այդ առանձնահատկությունը թույլ է տալիս կանանց ամբողջական “պատկերացում” կազմել կարմիր գույնի մասինՀոգեբանության մեջ յուրաքանչյուր գույն ունի իր կարևորությունը եւ ազդում գիտակցության վրա տարբեր ձեւով: Գույների ազդեցության տակ մարդիկ ենթագիտակցորեն որոշակի ընտրություն են անում, քանի որ տեսնելով որեւէ գույն՝ մենք ունենում ենք որոշակի հուզական ապրումներ։

Գունահոգեբանության ինստիտուտի ուսումնասիրությունները ցույց են տվել որ երեխաները գերադասում են այս կամ այն գույնը՝ կախված տարիքից։

Վաղ տարիքում նրանք գերադասում են կարմիր կամ վառ կարմիր գույները, ընդ որում երեխաներին առավելապես դուր է գալիս վարդագույնը։

9-11 տարեկանում կարմիր գույնին աստիճանաբար փոխարինելու է գալիս նարնջագույնը, ապա՝ դեղինը, դեղնականաչը, կանաչը։

12 տարեկանից հետո երեխաները ավելի են գերադասում կապույտ գույնը, որը մեծահասակների մեծամասնության ամենասիրելի գույնն է:

Գույների ընկալումը կապված է մարդու պահանջմունքների, զգացմունքների, հուզական վիճակների և անձնային գծերի հետ: Տարբեր գույներ տարբեր կերպ են ազդում մարդկանց հոգեվիճակների վրա:

 Կարմիր գույնը զուգորդվում է արյան և հրդեհի հետ, ծնում է անհանգստություն, տագնապ, բարձրացնում է մարդու ակտիվության աստիճանը, նրա գիտակցության մեջ նտապատկերների զանազան զուգորդություններ է ծնում: Այն խորապես ներթափանցում է մարդու օրգանիզմ: Կարմիր գույնից ստացված ջերմությունը զուտ հոգեբանական է, որի միջոցով էլ ազդում է ֆիզիոլոգիայի վրա: Կարմիր գույնի ճառագայթների ազդեցությամբ բարելավվում է արյան շրջանառությունն ու հյուսվածքների սնուցումը: Դրանց ներթափանցումն օրգանիզմ ուժեղացնում է մկանային լարվածությունը, բարձրացնում արյան ճնշումը, մաքրում շնչառությունը, խթանող ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, սկզբում գրգռում է, այնուհետև` հոգնեցնում, բերում է նյարդային համակարգի գերլարվածության, իսկ տևական ազդեցության դեպքում` ուժազրկում, բերում ընդհանուր դեպրեսիայի: Կարմիր գույնի բացասական ազդեցությունը կապված է կենդանական բնազդների, եսասիրության, գոռոզության հետ: Նյարդային մարդկանց մոտ, հատկապես` երեխաների, կարմիր գույնն առաջացնում է ուժեղ զգայական ռեակցիաներ և գրգռվածություն:

Վարդագույնը բարության ու ռոմանտիկայի գույն է: Այն առանձնանում է բարձր զգայունակությամբ ու տրամադրում երազանքների իրականացմանը: Այս գույնը նաև ներդաշնակության, հոգեկան հավասարակշռության ու պաշտպանվածության գույն է: Վարդագույնը նպաստում է լարվածության թուլացմանն ու կպչուն մտքերից ձերբազատվելուն: Բացասական առումով վարդագույնը նշանակում է ինֆանտիլիզմ, կույր հավատ, չափազանց զիջողականություն, իրադարձությունների ընթացքը սեփական կամքին ենթարկելու անկարողություն: Այնուամենայնիվ, այս գույնը վկայում է անսահման սիրո և ներդաշնակության մասին:

Նարնջագույնը բնազդների, սեփական ուժերի հանդեպ ունեցած հավատի ու ճանաչողության գույն է: Իր ազդեցությամբ այն նման է կարմիրին, սակայն սա ագրեսիվ չէ և նյարդայնացնող ազդեցություն չունի: Նարնջագույնը ազատասիրության, արդարության, անկախության, մեծահոգության գույն է: Այն կարողանում է կյանքի իրավիճակները հարմարեցնել իրեն: Նարնջագույնի մեղմ երանգները օգնում են բարելավել մարդկանց հարաբերություններն ու կապեր գտնել նախկին իրադարձությունների ու ներկայիս խնդիրների միջև:

Նարնջագույնը դրական ազդեցություն է թողնում նաև օրգանիզմի վրա: Այն արդյունավետ է հատկապես մկանների, ջլերի, ոսկրերի, ռևմատիզմի, էպիլեպսիայի, անպտղության, հորմոնալ խանգարումների և այլ հիվանդությունների բուժման դեպքում:

Նարնջագույնի չընդունումը վկայում է անցյալում ունեցած կորուստների, վիրավորված սեփական արժանապատվության, անարդարության և որոշ իրադարձությունների ժխտման մասին:

Դեղինը «տաք», ուրախ գույն է մարդու մեջ առաջ է բերում գործելու, ակտիվորեն ջանքեր գործադրելու ցանկություն: Այս գույնը սթափ բանականության, իմաստության, հետաքրքրասիրության, ռացիոնալության ու բարեկեցության գույն է: Այն մարդկանց դրականորեն է տրամադրում կյանքի հանդեպ և խնդիրները կարգավորում է ինտելեկտի միջոցով: Դեղինը օգնում է մարդկանց արագ կողմնորոշվել և հեշտությամբ հաղթահարել դժվարությունները:

Դեղին գույնը դրական ազդեցություն է թողնում նաև օրգանիզմի վրա. մաքրում և երիտասարդացնում է օրգանիզմը:

Կանաչ գույնը զուգորդվում է դաշտերի և մարգագետինների պատկերների հետ, հանգիստ ու հաճելի հոգեվիճակ է ստեղծում: Ունիվերսալ բուժիչ գույն է, որն օգնում է ձերբազատվել ֆոբիաներից, վախերից, հոգնածությունից, անքնությունից և նյարդային լարվածությունից: Այն դրական է ազդում լյարդի, բարձր ճնշման և այլ հիվանդությունների բուժման դեպքում, խոչընդոտում է նորագոյացությունների զարգացմանը, ինչպես նաև օգնում է դադարեցնել արյունահոսությունը: Կանաչի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքը վկայում է սեփական անձից դժգոհ լինելու, ինքնամեղադրանքների, կուտակված բացասական հույզերի մասին:

Կապույտը դարձյալ հանգստացնող է, ստեղծում է սենտիմենտալ տրամադրություն, հանգստացնում է նյարդային համակարգը: կապույտ գույնը նախընտրողները հակված են ամեն ինչ վերլուծության ենթարկել, վերաիմաստավորել ու դասակարգել: Երբեմն նրանք հակված են ինքնախաբեության և կարող են չզիջող լինել:

Կապույտ գույնը արդյունավետ է գլխացավերի, անքնության, ինչպես նաև մաշկային հիվանդությունների, երիկամների և թոքերի հետ կապված խնդիրների բուժման դեպքում: Կապույտ գույնը երբեմն ծնում է տագնապալից, սպասողական հոգեվիճակ:

Երկնագույն` հանգստություն ու խաղաղությունն են, անկեղծությունն ու հավատարմությունը, ճշմարտությունն ու հոգևորը: Երկնագույնը օգնում է հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակը, փիլիսոփայորեն տրամադրվել խնդիրների նկատմամբ և դրական կողմեր նկատել նույնիսկ ամենաբարդ իրավիճակների մեջ: Այս գույնը օգնում է ձերբազատվել սթրեսներից, հանգստանալ, այդ իսկ պատճառով էլ այն խորհուրդ է տրվում նյարդահոգեկան հիվանդությունների, ինչպես նաև ականջների, քթըմպանային խնդիրների, բորբոքային հիվանդությունների, ստամոքսի խոցի և գիշերամիզության բուժման դեպքում:

Մանուշակագույնն իր նկատմամբ ակտիվ, բայց երկարժեք վերաբերմունք է ստեղծում, և գրավում է, և վանում, ծնում է կենսական հագեցվածության զգացում, բայց ոմանց մեջ կարող է առաջ բերելնաև տխրություն:

այս գույնը նախընտրում են ինքնավստահ, ինքնաճանաչողությանն ու ինքնակատարելագործմանը ձգտող մարդիկ: Չափից շատ այս գույնի օգտագործումը կարող է մելանխոլիկ տրամադրություն կամ դեպրեսիվ վիճակ առաջացնել: Մանուշակագույնը նվազեցնում է սրտի կծկումների հաճախականությունը, իսկ ճիշտ երանգի ընտրության դեպքում օգնում է մաշկային ցանկացած հիվանդությունների, իմունային համակարգի կարգավորման, գլխուղեղի ցնցումների, միգրենի և կենտրոնական համակարգի այլ հիվանդությունների բուժման դեպքում:

Շագանակագույնը կոնսերվատիվ գույն է, որն ունի հանգստացնող ազդեցություն: Շագանակագույնը նախընտրողները հանգիստ, հավասարակշռված մարդիկ են, որոնք գիտեն` ինչ են ուզում և ինչպես հասնել դրան: Նրանք ձգտում են կայունության: Շագանակագույնի մեծ քանակությունը կարող է տխրության զգացողություն առաջացնել:

Սպիտակ՝ մաքրության, հանգստության գույն է: Օգնում է հեշտությամբ կենտրոնանալ և դրականորել տրամադրվել: Շատ մասնագետներ այս գույնը համարում են ունիվերսալ դեղամիջոց բոլոր հիվանդությունների բուժման դեմ:

Արծաթագույնը լուսնի գույնն է, որը, ճանապարհ բացելով դեպի ենթագիտակցական, զարմանալիորեն ուժեղացնում է ինտուիցիան: Այն ակտիվացնում է երևակայությունն ու մարդուն դարձնում ավելի երազկոտ: Արծաթագույնն ունի օրգանիզմը մաքրող և վերականգնող բացառիկ հատկություն:

Մոխրագույնը սպիտակի ու սևի խառնուրդն է: Այն իր մեջ է ներառում տրամաբանությունն ու հուզականությունը, ռացիոնալն ու իռացիոնալը: Այս գույնը նախընտրող մարդիկ հավասարակշռված են, համառ, նպատակասլաց և զգույշ: Նրանք ամեն կերպ փորձում են վերահսկել իրավիճակը: Երբեմն կարող են սառը մարդու տպավորություն թողնել, սակայն հոգու խորքում նրանք շատ զգայուն են, խոցելի ու անպաշտպան: Նախընտրելով մոխրագույնը` նրանք փորձում են մեկուսանալ, աչքի չընկնել, լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են: Մոխրագույնը հանգստացնում է նյարդային համակարգն ու առաջացնում ներքին պաշտպանվածության զգացում:

Ոսկեգույն լիդերի գույն է, ով կարողանում է հաղթահարել բոլոր խոչընդոտները, մարդկանց համախմբել իր շուրջ և նրանց ուղղություն ցույց տալ: Այս մարդիկ կարողանում են ճիշտ հասկանալ իրավիճակի նրբությունները, ինչն էլ նրանց թույլ է տալիս օբյեկտիվ որոշումներ կայացնել: Մեղմ ոսկեգույնը հանգստացնող ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա, այդ իսկ պատճառով էլ այն հաճախ օգտագործվում է տարբեր դեպրեսիվ վիճակների և նևրոզների բուժման նպատակով:

Սև գույնը վտանգի ազդանշան է, ճնշող ու տագնապալից իրավիճակ է ստեղծում: Դա, հավանաբար, պայմանավորված է սև գիշերվա և նրանում թաքնված վտանգների հետ, որոնք մարդուն ուղեկցել են հին ժամանակներից:

Այս գույնը նաև էլեգանտության ու խստության, սեքսուալության ու գաղտնիության համադրությունն է: Սևը նախընտրում են այն մարդիկ, ովքեր ունեն դեռևս իրենց համար շատ կարևոր չիրականացված ցանկություններ ու նպատակներ, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ցանկանում են, բայց հանգամանքների բերումով դեռևս ի վիճակի չեն փոխել իրավիճակը: Այս մարդիկ հավելյալ էներգիայի կարիք ունեն իրենց նպատակներն իրագործելու համար: Նրանք ցանկանում են ձերբազատվել անցյալի հուշերից ու որոշ կարծրատիպերից:

Շատ ժողովուրդներ սևը սգի, տխրության ու դառնության խորհրդանշան են համարում:

Գունաթերապիա

Հիմնվելով իր ուսումնասիրությունների վրա` Բեբբիթը ստեղծեց մի նոր գիտություն` քրոմոթերապիան (հունարենից chromos` գույն), նաև` մշակեց գույնով բուժելու մի շարք յուրահատուկ սարքեր։ Դրանցից մեկը քրոմոլյումն է, որը բաղկացած է գունավոր ապակիներից։ Մեկնարկային թեզն այն է, որ յուրաքանչյուր օրգան «ունի» իր համապատասխան գույնը։ Բեբբիթը գունավոր ապակիները տեղադրեց փայտե շրջանակների մեջ, որոնք իրենց հերթին ունեին ներքին մետաղե երիզ։ Սա գրեթե նույն հայտնի վիտրաժն էր։ Ստացված վիտրաժը, որն ուներ ծիածանի բոլոր գույները, Բեբբիթն առաջարկեց ապակու փոխարեն օգտագործել ննջասենյակում կամ հյուրասենյակում որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Քրոմոլյումին կցվում էր օգտագործմանը վերաբերող հրահանգների մի ամբողջ շարք։ Ավելի արագ բժշկական արդյունքի հասնելու համար Բեբբիթը իր ստեղծածին հավելեց նորերը` քրոմոդիսկը և քրոմոոսպնյակը։ Առաջին սարքը լուսային ճառագայթները կուտակում էր արտացոլման միջոցով, իսկ երկրորդը` բեկման։ Մարմնի համապատասխան մասի վրա ազդեցությունը ուժեղացնելու համար գունավոր ապակիները պատրաստվեցին հախճապակուց։ Բացի այդ` գունավոր ոսպնյակի օգնությամբ համապատասխան գույնի միջոցով կարելի էր մի քանի րոպեի ընթացքում լիցքավորել խմելու, թրջոցների և կոմպրեսների համար նախատեսված ջուրը։ Մեր ժամանակակիցները փոքր-ինչ հեշտացրին գունային թերապիայի մեթոդը և ապակու փոխարեն սկսեցին օգտագործել գունավոր լուծույթներ ու կտորե վարագուրում։ Իսկ ջուրը լիցքավորելու համար ամանը փաթաթեցին գունավոր թղթի շերտով ու դրեցին արևի լույսի տակ։ Այդպիսի գործընթացը տևեց 4-5 ժամ։

Գունաբուժության մեջ ոչ քիչ դեր է խաղում նաև զգեստի ընտրությունը։ Բեբբիթի տեսության համաձայն` սպիտակ և բաց գույնի զգեստները առատորեն արտացոլում են արևի շողերը։ Սևը, ընդհակառակն, կլանում է լուսային շողերը` էներգիան փոխակերպելով ջերմության։ Այդ պատճառով մուգ գույնի զգեստներն ավելի շատ համապատասխանում են զով եղանակին։ Հոգեբանները և կենսաէներգոթերապևտները գտնում են, որ յուրաքանչյուր մարդ կարող է բուժվել մրսածությունից, եթե երկու օր հագնի միայն սպիտակ գույնի զգեստ, քանի որ սպիտակն առավելագույնս ակտիվացնում է իմունիտետը, իհարկե, չմոռանալով մաքուր օդում զբոսանքների ու ջրային պրոցեդուրաների մասին։ Եթե դուք ցրտահարվել եք, ունեք արյան ցածր ճնշում, սակավարյունություն, ապա հագնեք կարմիր երանգների ներքնազգեստ ու տաբատ, նույնիսկ կարմիր գուլպա։ Կարելի է սրբոսկրի շրջանում ամրացնել կարմիր թղթե շերտեր, կամ դնել դրանք կոշիկի մեջ։ Ստամոքսի և աղիների բորբոքային պրոցեսի, օսթեոխոնդրոզի ժամանակ ցանկալի է հագնել կապույտ ներքնազգեստ։ Այդ գույնը կհանգստացնի ցավը և կօգնի վերացնել բորբոքումը։

Ճիշտ ընտրած գույնը կամ տարբեր գույների զուգակցումը յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր ունեն։ Դրանով էլ է պայմանավորված ոչ միայն տրամադրությունը և ինքնազգացողությունը, այլև` վերաբերմունքը շրջապատող աշխարհի հանդեպ։

http://anikhudoyan.ucoz.net/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook