Sunday, April 28, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Սպիտակուցներով դիմակ մազերի համար

Սպիտակուցներով դիմակ

Սպիտակուցներով դիմակի համար երկու ձվի սպիտակուցը հարում ենք այնքան, մինչեւ փրփրի, որն էլ քսում ենք գլխին: Սպասում ենք, մինչեւ փրփուրը չորանա, այնուհետեւ գլուխը շամպունով լվանում ենք:

Դեղնուցով դիմակ

Այս դիմակը  օգտակար է, եթե հարած դեղնուցին ավելացնեք գերչակի յուղ: Ստացված զանգվածը 3 ժամ պետք է թողնել գլխի վրա, հետո մազերը շամպունով լավ լվանալ:  Այս դիմակը սնուցող եւ ամրացնող արդյունքի հետ մեկտեղ, օգնում է նաեւ պայքարել թեփի դեմ:

Դիմակ վնասված մազերի համար

Վնասված եւ կոտրվող մազերի համար արդյունավետ է թթվասերով դիմակը: Երկու ճաշի գդալ թթվասերին ավելացնել մեկ ճաշի գդալ կեֆիր, մեկ դեղնուց եւ մեկ թեյի գդալ լորենու մեղր: Այս բաղադրիչները պետք է լավ խառնել եւ քսել թաց մազերին: 40 րոպե անց լավ լվանալ:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook