Sunday, April 28, 2024
Նորություններ

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին իրազեկվում են ծննդատներում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ Հայաստանի բոլոր ծննդատներում սկսում է քարոզարշավ` երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:

Քարոզարշավի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը ծառայության կամավորները կծանոթացնեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմումն առցանց ներկայացնելու նոր համակարգը:

ՀՀ կառավարության շահառուների սպասարկման որակի բարելավման և առցանց ծառայությունների մատուցման ծրագրից բխող նոր համակարգը հնարավորություն կտա ընտանիքներում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում առցանց գրանցվել և դիմում ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար։ Սա մի հնարավորություն է առանց Ծառայության տարածքային բաժիններ այցելելու (համակարգչի կամ շարժական սարքերի միջոցով) գումարը ստանալ անմիջապես բանկային հաշիվներից կամ ցանկացած բանկից:

Քարոզարշավի ժամանակ հանրապետության բոլոր ծննդատներում կապահովվի իրազեկման նյութերի մշտական առկայություն, կտեղադրվեն նոր տեղեկատվական համակարգի վերաբերյալ պաստառներ, իսկ Երևանի ծննդատներում, երեխայի ծննդյան վկայականի առկայության դեպքում, ծնողները նաև առցանց համակարգում գրանցվելու և դիմումներ ներկայացնելու հնարավորություն կունենան:

ՀՀ առողջապահության նախարարություն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook