Monday, May 6, 2024
Գեղեցկություն և խնամք

ԴԻՄԱԿ ՆՈՐՄԱԼ ՄԱՇԿԻ ՀԱՄԱՐ

 

Դիմակ նորմալ մաշկի համար -Կիվին ոչ միայն համեղ միրգ է, այլ նաև հրաշալի միջոց է մաշկի պաշտպանության և խնամքի համար: Այս մրգից կարելի  է  վիտամիններով հարուս դիմակ  պատրաստել նորմալ մաշկի համար: Անհրաժեշտ է վերցնել մեկ կիվի,անցկացնել քերիչով, ավելացնել  մի քիչ կաթնաշոռ, որպեսզի զանգվածը մի քիչ խտանա: Դիմակը հաստ շերտով դնել դեմքին: Օգտագործել շաբաթը 2 անգամ:

 

Նորմալ մաշկը խոնավեցնելու համար կարելի է օգտագործել` քերիչով անցկացրած թարմ վարունգ, ավելացնել 1 ձվի դեղնուց և 1 թեյի գդալ օսլա: Ստացված խառնուրդը դնել դեմքին,պահել 20րոպե:Դիմակը մաքրել դեմքից ջրով:

Այս նույն եղանակով,  ելակիից և խաղողից կարելի է պատրաստել դիմակ,  նորմալ և չոր մաշկի համար :

 

Խնձորով դիմակ-  մաքրել խնձորը կեղևից, անցկացնել քերիչով, ավելացնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, թարմ կաթ կամ սերուցք: Քսել դեմքին և պարանոցին:Պահել 20 րոպե: Դիմակ պատրաստելու համար ընտրեք  հյութալի, առողջ և բուրումնավետ մրգեր:                                                                                        

Leave a Reply

x Close

Like Us On Facebook