Thursday, May 2, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Եվրոպացի ուրոլոգի գլխավորությամբ «Նաիրի» ԲԿ-ում կկատարվի վիրահատություն. կգործեն զեղչեր

Հայաստան է հրավիրել Եվրոպացի լավագույն մասնագետներից մեկը, որը «Նաիրի» ԲԿ-ում հունվարի 23-ին և 24-ին որոշ ուրոլոգիական հիվանդությունների գծով կկատարի վիրահատություններ: Հրավիրված մասնագետը՝ Մարեկ Զավաձկին, Վարշավայի «Սուրբ Աննա» բուժհաստատությունից է:

«Վիրահատությունները հիմնականում վերաբերելու են շագանակագեղձի բարորակ գերաճին, ինչպես նաև միզաքարային հիվանդությանը: Վիրահատությունը կատարվելու է «Նաիրի»» ԲԿ-ի կողմից ձեռք բերված նոր լազերային սարքով: Խոսքը իտալական «Քվանտա» Սիստեմս» ընկերության վերջին սերնդի CyberHo 150 լազերային  սարքի մասին է: Սա վերջին սերնդի լավագույն գործիքներից մեկն է»,- «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Նաիրի» բժշկական կենտրոնի լազերային, լապարոսկոպիկ և օնկոլոգիական ուրոլոգիայի ծառայության ղեկավար, «Հայկական ուրոլոգիական ասոցիացիա»-ի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը:

«Նաիրի» բժշկական կենտրոնի լազերային, լապարոսկոպիկ և օնկոլոգիական ուրոլոգիայի ծառայության ղեկավար Արմեն Ադամյանի խոսքով՝ նոր սարքավորումներով ու տեխնոլոգիաներով  կատարված վիրահատությունները բարձրացնում են աշխատանքի որակը և ամենակարևորը՝ հնարավորություն են տալիս հեշտացնել ապաքինման պրոցեսը:

«Ի՞նչ ունենք բաց վիրահատությունների ժամանակ: Հիվանդը բուժհաստատությունում մնում է միջինում 15 օր: Լինում են դեպքեր, երբ հիվանդը մնում է մեկ ամիս: Այսօր նոր տեխնոլոգիաներով վիրահատության պարագայում բուժառուն 2-3 օր հետո դուրս է գրվում: Նրա կյանքի որակը չի ընկնում, նա ֆիզիկապես ակտիվ է և հանգիստ վերադառնում է իր առօրյային»,-ասաց Արմեն Ադամյանը:

Սա յուրահատուկ հնարավորություն է ոչ միայն բժշկական կենտրոնի մասնագետների, այլև նշված խնդիրներն ունեցող քաղաքացիների համար: Հունվարի 23-ին և 24-ին գործելու է ակցիա, 10 բուժառու հնարավորություն կունենա վիրահատվել 50 տոկոս զեղչով։ Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով +374 91555156; 8 900: Նախնական գրանցումից հետո մասնագետները կապ կհաստատեն ակցիայից օգտվել ցանկացողների հետ։ Այնուհետև բոլոր բուժառուները պետք է անցնեն նախավիրահատական համալիր հետազոտություններ:

Մասնագետների խոսքով՝ ըստ վերջին տարիների միտումների, նկատվում է ուրոլոգիական հիվանդությունների աճ: Դա, իհարկե, նաև կապված է ախտորոշման, հետազոտությունների մակարդակի բարձրացման հետ: Դրանից բացի, քաղաքացիները սկսել են ավելի շատ հետևողական լինել առողջական հարցերին: Տեխնոլոգիական զարգացումները հնարավորություն են տալիս ախտորոշումը կատարել առավել ճշգրիտ: Մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար ստուգվել, հետազոտվել՝ կանխարգելելու, հնարավոր բարդությունների ու վատ հետևանքներից խուսափելու համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook