Sunday, April 28, 2024
ՆորություններԺամանց

«Երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից». Լևոն Ալթունյան

Սիրելի երեխաներ, սիրելի ծնողներ, տարվա մեջ մենք բազմաթիվ տոներ ունենք, երբ միմյանց մաղթանքներ ենք հղում։ Բայց այսօր խոսում ենք միայն մանուկների և նրանց հանդեպ մեր սիրո մասին։ Մեր երեխաներին ցանկանում եմ ամուր առողջություն, երջանիկ մանկություն և երազանքների իրականացում։

Մեր կյանքը պարզապես գունազուրկ կլիներ առանց երեխաների։ Եվ, եթե ուզում ենք, որ նրանք բարի ու լավ մարդիկ դառնան, պիտի շրջապատենք նրանց ջերմությամբ ու սիրով, նրանց առողջության ապահովման համար բարենպաստ պայմաններ ստեղծենք։

Ես այն կարծիքին եմ, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից։

Մեր երկրում երեխաների առողջության պահպանումը կառավարության գերակայություններից է և այդ ուղղությամբ բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվում։ Ձեռքբերումներ են արձանագրվում նրանց շրջանում հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում։

Ցանկանում եմ, որ մեր բոլոր երեխաները մշտապես և, հատկապես անհրաժեշտության պահերին, իրենց թիկունքին զգան մեծահասակների աջակցությունը, նրանց սերն ու ջերմությունը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook