Friday, May 3, 2024
Նորություններ

Հայաստանի ամերիկյան համալսարանը կշարունակի աջակցել հանրային առողջապահական ծրագրերին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Աթունյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսին, խորհրդի անդամներ Էդուարդ Ավետիսյանին և Երվանդ Զորյանին։

Նախարարը կարևորել է համալսարանի հետ երկար տարիների համագործակցությունը։unnamed

«Մենք ձեր մասնագետների կարիքն զգում ենք հատկապես հանրային առողջապահության ծրագրերի իրականացման, հանրային կարծիքի ուսումնասիրման գործում»,-նշել է նախարարը` մասնավորապես անդրադառնալով ծխելու դեմ պայքարում համագործակցությանը։

Լևոն Ալթունյանը Լոուրենս Փիթսին, Էդուարդ Ավետիսյանին և Երվանդ Զորյանին հակիրճ ծանոթացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հոգաբարձուների խորհրդի նախագահը և անդամներն առաջարկել են իրենց համալսարանի ներուժը ևս ընդգրկել հանրային առողջապահության ծրագրերի և այդ ուղղությամբ նախատեսվող հետազոտությունների իրականացմանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook