Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Երկար պայքարից և բազմակի վիժումներից հետո կինը երեխա է ունեցել «Էրեբունի» ԲԿ-ում

Երկար պայքարից և բազմակի վիժումներից հետո կինը երեխա է ունեցել։
33-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել երկրորդային անպտղության պատճառով:

Առաջին ծննդաբերությունից հետո առաջացել էին խնդիրներ և հաջորդ բոլոր հղիություններն ավարտվել էին անհաջողությամբ: Մի քանի տարվա ընթացքում կինը ունեցել էր մի քանի վիժում, մահացած պտուղներ, ընդ որում՝ հղիության ուշ փուլերում: Կնոջն ընդունել էր «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Համբարձումյանը: Նախ պետք էր պարզել հնարավոր այն խնդիրները, որոնք կարող էին առաջացնել նման ցավալի հետևանքներ: Կատարվել են անհրաժեշտ լաբորատոր-գործիքային բոլոր հետազոտությունները:

Ախտորոշվել է ժառանգական թրոմբոֆիլիա, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, արգանդի պարանոցի հետծննդաբերական պատռվածք: Մինչև նոր հղիության պլանավորումը՝ Դավիթ Համբարձումյանը որոշել է նախ կատարել արգանդի պարանոցի վիրահատություն՝ պլաստիկա, որից հետո կինը ստացել է համապատասխան բուժում, այնուհետև որոշ ժամանակ անց հղիացել է:

Հղիության ամբողջ ընթացքում կինը գտնվել է «Էրեբունի» ԲԿ մասնագետների ուշադրության ներքո: Բարդ դեպքի մասին զեկուցվել է ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանին, որի անմիջական հսկողությամբ և ղեկավարությամբ էլ Դավիթ Համբարձումյանը վարել է հղիությունը: 9 ամիսների ընթացքում եւս առաջացել են բազմաթիվ խնդիրներ, որոնց համար կինը ստացել է բուժում, իսկ արգանդի պարանոցի իստմիկոցերվիկալ անբավարարության պատճառով կատարվել է վիրահատական միջամտություն՝ արգանդի պարանոցի ցիրկուլյար կարերի դնում:

Համառ ջանքերի, մասնագիտական լուրջ աշխատանքի շնորհիվ հղիությունը հնարավոր է եղել հասցնել մինչև 38 շաբաթական, որից հետո կատարվել է ծննդալուծում՝ բնական ճանապարհով: Ծնվել է առողջ տղա երեխա:
Erebouni MC / Էրեբունի ԲԿ

Меньше

Leave a Reply

x Close

Like Us On Facebook