Saturday, May 4, 2024
Նորություններտեսանյութեր

Էլեկտրոնային դեղատոմսերի թիվը նկատելի ավելացել է. առողջապահության փոխնախարար

Հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակում գնալով ավելանում է էլեկտրոնային տարբերակով գրվող դեղատոմսերի թիվը: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշեց, որ կենտրոնական գնումներով ձեռք բերվող դեղորայքն արդեն դուրս է գրվում միայն էլեկտրոնային տարբերակով:

Video Player

«Գործընթացը սկսել ենք հունիսին: Առաջին ամսին էլեկտրոնային դեղատոմսերի թիվը կազմում էր 3 հազար 400, հաջորդող ամիսներին՝ 12 000, 38 հազար, վերջին 2 ամիսներին գրանցվում է 60 հազար և ավելի: Այս գործընթացում ոչ մի տեսակ թուղթ գոյություն չունի: Բժիշկը համակարգի մեջ ընտրում է դեղը, բուժառուին ուղղորդում է դեղատուն: Վերջինս դեղատանը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը: Աշխատողը, տվյալները մուտքագրելով, տեսնում է, որ արդեն կա գրված դեղատոմս և մեկ հպումով գործընթացն ավարտվում է»,-ասաց Արտակ Ջումայանը:

Նախարարի տեղակալը նշեց՝ խրոնիկ հիվանդությունների պարագայում, երբ բուժառուների համար ամեն ամիս նույն դեղերը դուրս են գրվում, էլեկտրոնային տարբերակով աշխատելու դեպքում գործը բավական կհեշտանա:

«Արմմեդ» համակարգում կա շաբլոնային ձև, որտեղ մեկ անգամ նույն դեղը դուրս գրելուց հետո տվյալները պահպանվում են, հաջորդ անգամներն արդեն այդ գործընթացի վրա երկար ժամանակ չի ծախսվի: Արդյունքում, ստացվում է ժամանակի խնայողություն, ինչը կտրամադրվի բուժառուին:

«Արձագանքը, միանշանակ, դրական է, դժգոհություն չկա: Ասեմ, որ կատարվում են համապատասխան վերապատրաստումներ, որպեսզի բժիշկները կարողանան ավելի հմուտ աշխատել»,-հավելեց Արտակ Ջումայանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook