Thursday, May 2, 2024
ՀայտարարություններՆորություններ

Երևանի բնակիչները կկարողանան օգտվել մի շարք դժվարամատչելի հետազոտություններից

Մայրաքաղաքի բնակիչների համար առողջապահական ծառայություններն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը 2022թ. համայնքային բյուջեով ձեռք է բերել դժվարամատչելի մի շարք ծառայություններ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ բժշկական այդ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ ներկայացնել դիմում, տարածքային պոլիկլինիկայի կողմից տրամադրված ամբուլատոր-քարտից քաղվածք կամ բժշկի կողմից տրված եզրակացություն, անձը հաստատող փաստաթղթի պատճեն: Այդ ծառայություններն են՝ կոմպյուտերային տոմոգրաֆիա, ախտորոշիչ կորոնարոգրաֆիա, որն իր մեջ ներառում է՝ կորոնագրոֆիկ հետազոտություն, էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),  էխոսրտագրություն: Ծրագրում ներառված է նաև մամոգրաֆիայի ծառայությունը:

Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականի համար նախատեսվում է ձեռք բերել նաև մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն: Նշված ծառայությունները քվոտավորված են և տրամադրվելու են եռամսյակային համամասնությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 011-51-41-83 հեռախոսահամարով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook