Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Եւս 10 երեխա լսելու հնարավորություն ստացավ

Կոխլեար իմպլանտացիայի ծրագրով իրականացվող վիրահատությունների շնորհիվ այսօր ևս 10 պացիենտ կարողանում է լսել։

«Էրեբունի» բժշկական կենտրոնում մեկ ամիս առաջ տեղադրված խխունջային իմպլանտները միացվել են հյուրերի ներկայությամբ:

Միջոցառմանը մասնակցել են  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ Միքայել Պլոտկովսկին և Արմեն Փիրուզյանը:

Հարկ է նշել,  որ ծանրալսություն ունեցող երեխաների հայտնաբերման և բուժումը վաղ սկսելու հարցում  կարևոր նշանակություն ունի պետության կողմից ֆինանսավորվող նորածինների լսողության սկրինինգային ծրագիրը, որի շնորհիվ  կազմակերպվում է վաղ միջամտություն` երաշխավորելով լավագույն արդյունք։

Չնայած նրան, որ 2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներդրված կոխլեար իմպլանտացիայի ծրագրով իրականացվող  վիրահատությունները ներառված չեն պետության կողմից ֆինանսավորվող ծառայությունների շարքում` վերջին երկու տարվա ընթացքում առողջապահության նախարարի անհատական հրամաններով պետությունը փոխհատուցել է շուրջ 17 վիրահատության ծախս։

Նշենք, որ վիրահատությունները կատարել է UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, ազգությամբ ճապոնացի Ակիրա Իշիյաման՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության  բաժանմունքի ղեկավար Արթուր Շուքուրյանի հետ:

Այդ վիրահատությունների ընթացքում խխունջային ինպլանտները տեղադրվում են ներքին ականջի մեջ և ձայնային ալիքները ընկալելու հնարավորություն տալիս:

Հարկ է նշել, որ 17 տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա լսում է՝ կոխլեար իմպլանտացիայի ծրագրի շնորհիվ։

Ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց ախտորոշված է 4-րդ աստիճանի ծանրալսություն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook