Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Թեյի տարբեր տեսակների ամենաօգտակար հատկությունները

Թեյն ամենատարածված ըմպելիքներից մեկն է, որը հայտնի է իր բազմաթիվ օգտակար հատկություններով և մեծ քանակությամբ սննդարար նյութերի պարունակությամբ։ Այս ըմպելիքը թարմացնում է և օգնում է պայքարել առողջական մի շարք խնդիրների դեմ, սակայն գիտնականների նոր հետազոտությունները ցույց են տվել, որ այս ամենի հետ մեկտեղ թեյը կարող է բարձրացնել օրգանիզմի բնական պաշտպանությունը սրտի հիվանդություններից, այդ թվում նաև սրտամկանի ինֆարկտից։

Այնուամենայնիվ թեյի օգտակար հատկությունները չեն սահմանափակվում միայն վերոնշյալներով, քանի որ այս ըմպելիքն իրականում անչափ օգտակար է: Ավելին՝ թեյի տարբեր տեսակներ կարող են օժտված լինել տարբեր օգտակար հատկություններով, որոնց մասին, սակայն, ոչ բոլորը գիտեն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թեյի ամենատարածված տեսակներն ու դրանց օգտակար հատկությունները:

 Կանաչ թեյ 

Կանաչ թեյը պատրաստվում է թեյի թարմ տերևներից, որոնք ենթարկվում են նվազագույն մշակման ու չեն անցնում թթվայնացման գործընթաց: Այս համեղ ու տարածված ըմպելիքը մաքրում է օրգանիզմը վտանգավոր տոքսիններից, պահպանում է իմունային համակարգի ակտիվությունն ու պայքարում է տարատեսակ հիվանդությունների, հազի ու մրսածության դեմ: Բացի այդ, կանաչ թեյը նաև նպաստում է տրամադրության բարձրացմանը, սթրեսի մակարդակի նվազմանը, մարսողության բարելավմանն ու նյութափոխանակության կարգավորմանը, ինչը պայմանավորված է լինում դրանում  էպիգալոկատեխին գալատների բարձր պարունակությամբ:

Սև թեյ

Սև թեյը պատրաստվում է թեյի ֆերմենտավորված տերևներից և համարվում է աշխարհում այս ըմպելիքի ամենատարածված տեսակը: Նման ըմպելիքի գործածությունը նվազեցնում է մարսողության խանգարման ու որովայնի սպազմների հավանականությունը, ինչպես նաև կարգավորում է զարկերակային բարձր ճնշման ցուցանիշները, հանգստացնում է ստամոքսն ու պաշտպանում է թոքերը ծխախոտի գործածությամբ պայմանավորված վնասվածքներից:

Սպիտակ թեյ

Այս ըմպելիքի՝ աշխարհում ամենահազվադեպ հանդիպող ու յուրահատուկ տեսակը չֆերմենտվորված թեյն է՝ սպիտակ թեյը: Այս ըմպելիքն օժտված է հզոր հակաքաղցկեղային ազդեցությամբ և օգնում է նվազեցնել սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչի շնորհիվ էլ նվազեցնում է նման վտանգավոր հիվանդությունների հետևանքով մահացության մակարդակը:

Ուլուն թեյ 

Կիսաֆերմենտավորված այս ըմպելիքը պարունակում է ինչպես սև, այնպես էլ կանաչ թեյեր, ինչի շնորհիվ անչափ օգտակար է առողջական ամենատարբեր խնդիրների դեպքում: Այն արդյունավետ կերպով վերահսկողության տակ է պահում օրգանիզմում ճարպերի փոխանակության գործընթաց: Այս ըմպելիքը կարող է հիանալի հավելում լինել մարզումներին, քանի որ այրում է ավելորդ ճարպերը: Բացի այդ, այն հագեցնում է օրգանիզմը կենսագործուներության համար անհրաժեշտ տարրերից մեկով՝ վիտամին С-ով ու հակաօքսիդանտներով, որոնք մաքրում են մաշկը բշտիկներից ու բորբոքումներից, ինչպես նաև ամրապնդում է իմունային համակարգը, ինչի շնորհիվ էլ պաշտպանում է վտանգավոր հիվանդություներից:

Մատչա թեյ

Ներկայում լայն տարածում գտած մատչա թեյը «մաքուր» կանաչ թեյն է, որի արդյունավետությունն ու օգտակարությունն առողջության համար 10 անգամ ավելի բարձր է, քան հասարակ կանաչ թեյինը: Մատչան պարունակում է 137 անգամ ավելի շատ հակաօքսիդանտ, քան հասարակ կանաչ թեյը: Բացի այդ, դրանում ավելի բարձր է կատեխինների մակարդակը, ինչի շնորհիվ այն շատ ավելի արդյունավետ է ավելորդ քաշի դեմ պայքարի ու վերահսկողության համար: Ավելին՝ այս համեղ ու յուրահատուկ ըմպելիքը բարձրացնում է էներգիայի մակարդակը, կանխում է շաքարային դիաբետի զարգացումը, ազատում է բերանի խոռոչի տհաճ հոտից ու քնկոտությունից, դանդաղեցնում է ծերացման գործընթացն ու նվազեցնում է զարկերակային բարձր ճնշումը:

Նյութի աղբյուրը՝ The Health Site

Leave a Reply

x Close

Like Us On Facebook