Tuesday, April 30, 2024
Նորություններ

«Էրեբունի» ԲԿ–ում կատարվում է աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում

Առանց կրծքավանդակը հատելու և սրտի արհեստական կանգի. հիվանդին աորտալ նոր փական է տեղադրվում՝ առանց որևէ կտրվածքի՝ ներանոթային եղանակով:

«Էրեբունի» ԲԿ-ում նորագույն այս միջամտությունը կատարվում է արդեն 4-րդ անգամ:

Աորտալ նոր փականի իմպլանտացիայի կարիք ունեն բոլոր այն հիվանդները, որոնց ախտորոշվում է աորտալ փականի ստենոզ՝  կրիտիկական նեղացում: Սակայն որոշ դեպքերում բաց վիրահատությունը համարվում է անհնար կամ ռիսկային՝ հիվանդի տարիքի կամ ուղեկցող հիվանդությունների պատճառով: Այս դեպքում հիվանդի կյանքը փրկելու միակ տարբերակը աորտալ փականի պրոթեզավորումն է՝  ներանոթային եղանակով: Այն շատ ավելի քիչ տրավմատիկ է, հեշտ է նաև հետվիրահատական վերականգնողական շրջանը:

Մեր մասնագետները այս վիրահատությունները կատարում են 2019 թվականից՝ արտասահմանցի գործընկերների հետ, ամեն անգամ առավել մեծ փորձառությամբ: Այս անգամ ևս Հայաստանում է Աստանայի սրտային վիրաբուժության ազգային կենտրոնի սրտի կառուցվածքային հիվանդությունների ծրագրի ղեկավար Սերիկ Ալիմբաևը:

Աշխարհում տարեցտարի մեծանում է աորտալ փականի ներանոթային պրոթեզավորման դեպքերի թիվը, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կենտրոնում վիրահատությունների թիվը մեծացնելու բոլոր հնարավորությունները կան: Այս միջամտությունը պահանջում է բազմամասնագիտական թիմի աշխատանք, տեխնիկական լուրջ հնարավորություններ: Մինչ այժմ կատարված բոլոր վիրահատությունների արդյունքները դրական են:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook