Friday, May 10, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ի՞նչ անել, եթե թունավորվել եք

Ամառվա շոգ եղանակին սննդային հարուցիչների արագ բազմացման պատճառով նաեւ շատանում են սննդային թունավորման դեպքերը։
‼️ Իրականում այս երեւույթին պետք է մոտենալ մեծ լրջությամբ եւ չուշացնել քայլեր կատարելիս։
☑️ Թունավոր սննդի «ծագումնաբանությունը» կարող է շատ բազմազան լինել, որը նաև ռիսկային գործոնը դարձնում է ավելի անկանխատեսելի։
Թունավորման պատճառ կարող է դառնալ ինչպես վայրի պայմաններում աճող սնկերը կամ հատապտուղները, այդպես էլ մեր առօրյա սննդակարգում կիրառվող կերակուրները, որոնք այս կամ այն պատճառով պարունակում են տոկսիկ նյութեր։
🥤 Կարելի է թունավորվել անգամ խմելու ջրից, եթե նրանում առկա են վնասակար միկրոօրգանիզմներ։
⚠️ Եթե նկատում եք թուլություն, սրտխառնոցներ կամ փսխում, ցավեր որովայնի շրջանում ու ինքնազգացողության կտրուկ վատացում եւ որոշ ժամանակ առաջ (🕑 2-4 ժամ առաջ) սնունդ եք օգտկագործել, ապա մեծ է հավանականությունը, որ ձեզ մոտ սննդային թունավորում է։
Սննդային թունավորումները հիմնականում բուժվում են տնային պայմաններում, բայց միայն բժշկի հսկողությամբ և համապատասխան ճիշտ նշանակումների պարագայում։
✅ Հիշեք, որ հետևանքներն արագ կանխելու ու մեղմելու համար կարևոր դեր է խաղում, թե առաջին սիմտոմները նկատելուց հետո որքան արագ կդիմեք բժշկին։
✅ Փսխումների կամ փորլուծության ժամանակ, (որոնք ամենաշատ հանդիպող սիմտոմներից են) ջրազրկումից խուսափելու համար հարկավոր է մեծ քանակի ջուր օգտագործել։
🔴 Եթե առկա են որովայնային ուժեղ ցավեր, մարմնի ջերմաստիճանը 39-ից բարձր է, հարկավոր է անհապաղ դիմել բժշկին` առավել խորը հետազոտություն անցնելու և բուժման կուրս նշանակելու համար։
⤴️ Եղեք չափազանց ուշադիր` օգտագործվող սննդի հարցում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook