Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդութունը տարածված է, բայց այն հնարավոր է կանխարգելել․ ԱՆ

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդութունը տարածված է, բայց այն հնարավոր է կանխարգելել: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հիվանդության զարգացման հիմնական պատճառներն են ծխելը, ծխախոտի ծուխը, օդի աղտոտվածությունը, ցնդող քիմիական նյութերը և կենցաղային վնասակար այլ պայմանները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում ԹՔՕՀ տարածվածությունը կազմում է շուրջ 10.1%: Հայաստանում հիվանդացության ցուցանիշը կազմել է 6.2%։ Հիվանդությունը սկզբնական փուլում հաճախ ընթանում է ոչ տիպիկ նշաններով և ուշ է ախտորոշվում։

Գանգատներ. ե՞րբ պետք է դիմել բժշկի/թոքաբանի՝

-երկարատև՝ ավելի, քան 2 ամիս հազ,
-առատ, կպչուն-լորձային խորխ,
-հևոց, դժվարաշնչություն,

-ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում,
-լսելի խզզոցներ շնչառության ժամանակ։

Եթե արդեն ախտորոշվել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, անհրաժեշտ է

– բժշկի/թոքաբանի մշտական հսկողություն,
– սպիրոմետրիա ՝ շնչառության ֆունկցիոնալ թեստ,
– նշանակված դեղերի կանոնավոր ընդունում,
– ծխախոտից հրաժարում,
– առողջ կենսակերպ՝ սնունդ, ֆիզիկական ակտիվություն։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook