Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններ

Թքագեղձերի գոյացություններ

Բերանի խոռոչում տարբերվում են մանր և խոշոր թքագեղձեր:
Դրանց ախտահարումները կարող են լինել ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ:
🧬 Տարբերվում են իրենց կլինիկական դրսևորումներով, օրինակ՝ բարորակ գոյացությունների կլինիկական ընթացքը կարող է լինել անախտանիշ, որպես կանոն չի ուղեկցվում ցավով և աճում է շատ դանդաղ:
📊Աճի հաշվին կարող է հանգեցնել դեմքի անհամաչափության:
🦠 Իսկ չարորակ ուռուցքների դեպքում բնորոշ է արագ աճը և վաղաժամ ցավերի ի հայտ գալը:
Եվ, որպես կանոն, չարորակ ուռուցքներին բնորոշ է մետաստազավորումը:
🔖Հետաքրքիր է, որ կարող են ախտահարվել ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձերը:
Թքագեղձերի ուռուցքների պատճառները 🔽
✅Մինչ օրս թքագեղձերի ուռուցքների առաջացման իրական պատճառները դեռ պարզված չեն։
✅Որոշ գիտնականներ կարծում են, որ կապ կա ուռուցքային պրոցեսի առաջացման և թքագեղձերի նախկին վնասվածքների, ինչպես նաև դրանց բորբոքման միջև։
👩‍⚕️👨‍⚕️Այլ գիտնականներ կարծում են, որ ուռուցքները կարող են զարգանալ բնածին արատների կամ մարդու մարմնի վրա վիրուսներից մեկի՝ հերպեսի վիրուսի, Էպշտեյն-Բարրի վիրուսի կամ ցիտոմեգալովիրուսի ազդեցության պատճառով:
Սակայն չի բացառվում նաև հնարավոր գենային մուտացիաների էթոլոգիական դերը և հորմոնալ գործոնների ազդեցությունը։
🔷Հետաքրքիր է, որ նույնիսկ շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնները, ուլտրամանուշակագույն ճառագայթման չափազանց մեծ ազդեցությունը, ռադիոակտիվ յոդի թերապիան և ծխելը կարող են ազդել թքագեղձի ուռուցքների առաջացման վրա:
🔷 Հետազոտություններից առավել արդյունավետն է բիոպսիան, որի ժամանակ հնարավոր է իրականացնել մորֆոլոգիական և ցիտոլոգիական քննություն:
🔬Կատարվում է նաև ՈւՁՀ, ՀՇ, ՄՌՏ:
📎 Վիրաբուժական բուժումն ամենաարդյունավետն է, իրականացվում է նաև ճառագայթային բուժում, քիմիոթերապիա, համակցված բուժում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook