Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ԻՆՉՊԵ՞Ս ԲՈՒԺԵԼ ՃՈՂՎԱԾՔՆԵՐԸ

Ճողվածքները այսօր վիրաբուժության մեջ ամենհաճախ հանդիպող պաթոլոգիաներից են: Ճողվածքների տեսակներից են․
🌀Որովայնի առաջնային և կողմնային պատի ճողվածքներ
🌀Սպիտակ գծի ճողվածքներ
🌀Պորտային ճողվածքներ
🌀Աճուկային ճողվածքներ
🌀Ազդրային ճողվածքներ
🌀Հետվիրահատական ճողվածքներ։
🎯Ճողվածքների ժամանակ ներքին օրգանների՝ առավելապես ճարպոնի և բարակ աղեգալարների հատվածները դուրս են գալիս ենթամաշկային տարածությունում ձևավորվող ճողվածքապարկի մեջ:
Ճողվածքի առաջացման պատճառները բազմաթիվ են: Ճողվածքի պատճառ կարող են դառնալ ինչպես մեխանիկական դեֆեկտները, այնպես էլ համակարգային հիվանդությունները, որոնք բերում են մեր օրգանիզմի հյուսավածքների անլիարժեքության։
👉Ճողվածքների բուժման հիմնական ու միակ մեթոդը վիրահատությունն է, որը վերջնական լուծում է տալիս խնդրին։
Անհրաժեշտության դեպքում ճողվածքների վիրահատություն կատարվում է անգամ մանկական տարիքում։
📌 Խորհուրդ է տրվում ճողվածքների վիրահատությունը կատարել ցանցային պրոթեզների կիրառման եղանակով։
💠Ցանցային պրոթեզները տարբեր նյութերից կազմված բժծկականցանցեր են, որոնք օրգանիզմում լրացնում են այն բացը, որը պատճառ է հանդիսացել ճողվածքի առաջացման համար։ Ցանցային պրոթեզների օգտագործումը թույլ է տալիս պրոցեդուրան կատարել առանց ձգման և մի քանի անգամ բարձրացնում է բուժման արդյունավետությունը։
Ճողվածքների կրկնման հավանականությունը, ճիշտ վիրահատական տեխնիկայի կիրառման և ցանցի ճիշտ տեղադրման դեպքում շատ փոքր է։
📍 Ճողվածքների վիրահատության նախընտրելի մեթոդը լապարաէնդոսկոպիկ եղանակն է:
Ընդհանուր և լապարասկոպիկ, բարիատրիկ վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, ուռուցքաբան,
Սլավմեդ ԲԿ–ի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար
Լևոն Նիկիտայի Գրիգորյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook