Tuesday, May 7, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ի՞նչպես է կատարվում ներստամոքսային բալոնի տեղադրման գործընթացը

Ի՞նչպես է կատարվում ներստամոքսային բալոնի տեղադրման գործընթացը

ℹ️Դատարկ բալոնը, որն ամրացված է փափուկ ուղորդիչ-խողովակին, Էնդոսկոպիկ հսկողությամբ բերանով և կերակրափողով անց է կացվում ստամոքս, լիցքավորվում անհրաժեշտ ծավալի ֆիզիոլոգիական լուծույթով և թողնվում ստամոքսի խոռոչում:
Տեղադրման տևողությունըա մեր մոտ մինչև 10 րոպե է, կատարվում է թեթև անզգայացման տակ և գործողությունից մոտ 2-3 ժամ անց պացիենտը տուն է գնում:
✳️ Բալոնը տեղադրվում է 6 ամիս ժամկետով:
✳️ 6 ամիսների ընթացքում պացիենտը պետք է ընդունի բժշկի կողմից նշանակված դեղամիջոցը։
✳️ Պացիենտը պետք է հետևողականորեն կատարի բժշկի կողմից տրված ցուցումները և ցանկալի է, որ ամենամսյա ռեժիմով տեղեկացնի ընդհանուր վիճակի և արդյունքների վերաբերյալ։
🔵6 ամիս անց բալոնի հեռացումը նույնպես բավականին կարճ միջամտություն է և նույնպես կատարվում է անզգայացման տակ էնդոսկոպի միջոցով և հատուկ գործիքների կիրառմամբ: Հեռացումը կատարվում է ամբուլատոր կարգով և պացիենտները 1-2 ժամ հսկողության տակ մնալուց հետո վերադառնում են տուն։

————————————————-
Խորհրդատվության համար կարող եք դիմել։
Ընդհանուր և լապարասկոպիկ, բարիատրիկ վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, ուռուցքաբան, “Սլավմեդ” ԲԿ-ի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար
Լևոն Նիկիտայի Գրիգորյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook