Friday, May 3, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ի՞նչ է անպտղությունը. պարզաբանում է Պտղաբերության կենտրոնը

Անպտղությունը զույգի մոտ հղիության բացակայությունն է առանց հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելու մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու դեպքում։ Անպտղության ի՞նչ տեսակներ են լինում, եւ որո՞նք են դրանց պատճառները, NEWS.am Medicine-ի համար պարզաբանել են Պտղաբերության կենտրոնից։

Ի՞նչ է առաջնային եւ երկրորդային անպտղությունը

Եթե զույգը երբեւէ հղիություն չի ունեցել, ապա խոսքը առաջնային անպտղության մասին է, իսկ եթե գոնե մեկ անգամ զույգի մոտ եղել է հղիություն եւ այժմ չի ստացվում կրկին հղիանալ, դա երկրորդային անպտղություն է։

Անպտղության պատճառները կանանց մոտ

  • Արգանդափողերի անանցանելիություն
  • Արգանդի խնդիրներ՝ էնդոմետրիոզ, միոմա, արգանդի լորձաթաղանթի խնդիրներ
  • Ձվազատման խնդիրներ, օրինակ՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ
  • Հորմոնալ խանգարումներ
  • Բորբոքային ինֆեկցիոն գործոններ
  • Սեռական օրգանների բնածին արատներ
  • Գենետիկ պատճառներ
  • Վագինիզմ

Անպտղության պատճառները տղամարդկանց մոտ

  • Հորմոնալ խանգարումներ
  • Վերարտադրողական համակարգի օբստրուկտիվ խանգարումներ
  • Վարիկոցելե
  • Որոշ դեղորայքների ընդունում
  • Վնասակար սովորություններ, օրինակ՝ ծխելը
  • Բորբոքային ինֆեկցիոն գործոններ
  • Գենետիկ պատճառներ

Հոգեբանական գործոնը

Կնոջ հոգեբանական վիճակը էականորեն ազդում է վերարտադրողական համակարգի վրա եւ կարող է բերել անպտղության ռիսկի բարձրացման։ Դա հատկապես արդիական է մեր երկրում, որտեղ անպտուղ զույգերի վրա շատ մեծ է շրջապատի ճնշումը։

Բուժումներ ստանալուն զուգահեռ պետք է այցելել հոգեբանի խորհրդատվության, բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Ամնողջական հոդվածը ՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook