Saturday, April 27, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Տարբեր ազգերի ողջույնի ձևերը

Գիտենք , որ աշխարհի տարբեր ազգեր ունեն միմյանց ողջունելու իրենց ձևերը: Օրինակ՝ անգլիացիների համեմատ ամերիկացիներն ավելի շփվող են: Դա արտահայտվում է  նրանով, որ ծանոթանալիս ամերիկացիները կարող են ջերմ ողջագուրվել և ուսին թփթփացնել:

Չեխիայում բարևելուց հետո. <Բարև Ձեզ, ինչպես եք: Ինչպես է Ձեր  առողջությունը> հարցին զրուցակիցը միայն բողոքներ և դժվարություններ է լսում: Դա ասվում է  ուրախ տոնով, կարծես թե նրանք հպարտանում են այդ դժվարություններով և  ուզում են ասել, որ միայն անբաններն են անդարդ ապրում, իսկ խելոք մարդիկ միշտ էլ դժվարություններ ունեն:

Ճապոնիայում ձեռքսեղմումն ընդունված չէ , քանի որ նրանք գտնվում են, որ դա օտարների ժեստ է : Այն հատկապես  անընդունելի է  կանանց կողմից, իսկ եթե նրանք նկատում են ձեռքսեղմող կին, ապա իրենց մոտ այդ կնոջ մասին շատ բացասական կարծիք է ստեղծվում: Գիտնականները դա բացատրում  են 2 պատճառով. նախ՝ ճապոնացիները խուսափում են ուղիղ հայացքից, որը ձեռքսեղման ժամանակ անխուսափելի է, 2-ը՝  նրանց դուր չի գալիս մեկը մյուսին դիպչելը: Ճապոնացիների սովորույթներից է ողջունելիս խոնարհվելը: Սովորական ողջույնի ժամանակ  ճապոնացիները խոնարհվում են 15 անգամ, իսկ հարգարժան անձի հանդեպ մեծարանքն արտահայտելու համար նրանք  խոնարհվում են 90 անգամ: Իր մասին խոսելիս ճապոնացին ձեռքը հպում է ոչ թե կրծքին, ինչպես եվրոպացիները, այլ քթին:

Կորեայում ձեռքսեղմումը կիրառվում է ծանոթի հետ հանդիպելիս , ծանոթանալիս և պաշտոնական հանդիպմանը: Հարգանքի նշանը է   ձեռքով  բարևելը և երկար թափահարելը: Կորեացին, ճապոնացու նման, որպես հարգանքի նշան, նաև խոնհարվում է:

Արաբները հանդիպելիս ձեռքը սեղմում են և ձեռքի ափը տանում  են ճակատն ու մի փոքր խոնհարվում, իսկ երկար բաժանումից հետո իրար հանդիպելիս գրկում և  համբուրում են՝ երկար ժամանակ չբաժանվելով: Ձեռքսեղմման ընթացքում արաբները իրար աչքերի մեջ չեն նայում. դա վատ է դիտվում:

Եթե հանդիպում են  2  արաբ, ապա  նրանք ողջունում են միմյանց հետևյալ բառերով.

<Խաղաղություն ձեզ>  կամ <Խաղաղություն, առատություն և Աստծո օրհնություն>, պատասխանը հետևում է . <Ձեզ էլ խաղաղություն> կամ <Ձեզ նույնպես>:

Նյութի աղբյուրը՝  ԱռողջԲլոգ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook