Friday, May 3, 2024
ՆորություններԺամանց

Ինդիգո երեխաներ

Ինդիգո երեխաներ, կեղծ գիտական եզրույթ, որը բնութագրում է երեխաների, որոնք ունեն յուրահատուկ, տարօրինակ և գերբնական հատկանիշներ և կարողություններ։

Եզրույթը առաջին անգամ օգտագործել է էքստրասենս համարվող Նենսի Էն Տեպը, որպեսզի բնութագրի երեխաներին, ովքեր իր կարծիքով ունեն ինդիգո գույնի աուրա։ Այնուհետև եզրույթը զարգացրել և օգտգաործել են Ջեն Թոբերը և Լի Քերոլը։ Եզրույթը լայն տարածում է գտել 1990-ական թվականների վերջին Նյու էյջ շարժման շնորհիվ։ Ինդիգո երեխաներին վերագրում են մեծաքանակ տարբերող հատկանիշներ, ինչպիսին են՝ բարձր ինտելլեկտը արտասովոր զգայունություն, հեռազգացողական ունակություններ և այլն։ Հաստտավում է նաև, որ ինդիգո երեխաները ներկայացնում են մարդկանց նոր ռասսան։

Ինդիգո երեխաներ երևույթին նվիրվել մի քանի ֆիլմեր և մեծաքանակ գրքեր, սակայն հեղինակները տարբերվում են իրենց տեսակետներով։

Չնայած մեծ տարածման, չկա որևէ գիտական ապացույց որը հաստատում է այս ֆենոմենի գոյությունը։ Թերահավատ մանկավարժները և լրագրողներ նշում են, որ ինդիգո երեխաներ եզրույթը իր մեջ կրում է միստիկական տարրեր։ Բացի այդ, ինդիգո երեխաների հատկանիշների մեծ մասը վաղուց հայտնի է հոգեբույժներին և հոգեթերապևտներին և նկարագրվում է որպես ուշադրության և հիպերակտիվության դեֆիցիտի սինդրոմ։

Ամերիկացի աստվածաբան, փիլիսոփայության դոկտոր, ասվածաբանության ամբիոնի և կրոնի պատմության դասախոս Սառա Ուիդոնը կարծում է, որ իդիգո երեխաների սոցիալական նախագծումը հանդիսանում է պատասխան «Ամերիկայում մանկության զգալի ճգնաժամին», որը բացատրվում է բնակչության քանակով, ինչպես նաև ուշադրության և հիպերակտիվության դեֆիցիտի սինդրոմի տարածմամբ։ Ուիդոնը կարծում է, որ ծնողները իրենց երեխաներին անվանում են ինդիգո, որպեսզի համարժեք բացատրություն տան նրանց տարօրինակ վարքին, որը այդ սինդրոմի հետևանքն է։

Без названия

Ինդիգո երեխաներ երևույթի մասին գրվել են բազմաթիվ գրքեր։ Չնայած երևույթի այն տարածմանը, ներկայումս չկան հստակ չափորոշիչներ, որոնցով հնարավոր կլինի ինդիգո երեխաներին տարբերել մնացած երեխաներից։ Տարբեր հեղինակների կողմից ներկայացված չափորոշիչները կարող են ամբողջովին տարբերվել։ «Ինդիգո երեխաներին» սովորաբար վերագրվող բնութագրերն են՝

  • հետաքրքրասեր են, ունեն ուժեղ կամք
  • ունեն լավ ինքնատիրապետում
  • ի ծնե ունեն կրոնական ենթագիտակցություն
  • քիչ են շփվում
  • ինքնահարգանքի մեծ զգացում, ինդիվիդուալիզմ
  • չեն ընդունում հեղինակություններին, չեն սիրում ենթարկվել ուրիշներին
  • ստեղծագործական մեծ տաղանդ և բարձր ինտելեկտ;
  • սիրում են գիտելիք ձեռք բերել փորձնական ճանապարհով
  • էներգետիկ են, ունեն ուշադրության պակաս
  • փոփոխական են, ունենում տրամադրության կտրուկ անկումներ, որոշ դեպքերում դա հանգեցնում է դեպրեսիայի
  • սոցիալական անհավասարության զգացում
  • պատասխանատվության բարձր զգացում
  • չեն ընդունում դաստիարակման ավանդական մեթողները
  • թվային տեխնոլոգիանրեից լավ օգտվելու ունակություն:

Հետաքրքիր փաստ.

Ինդիգո երեխաներն օգտագործում են գլխուղեղի երկու կիսագնդերը երեք անգամ ավելի, քան սովորական մարդը: Այս երեխաները հրաշամանուկներ են: Այս հատկությունն իհարկե ազդում է նրանց գործունեության վրա: Հարկ է նշել, որ նման յուրահատուկ ունակություններն ապարդյուն չեն անցնում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել , որ էլեկտրամագնիսական ալիքների տատանումը, որը տարածվում է ինդիգո երեխաներից, կազմում է 3,222,000 մինչեւ 11,350,000 հերց: Այս թիվը երեք անգամ գերազանցում է այն թվին, որը տարածվում է սովորական մարդուց:

 

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook