Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչո՞վ են վտանգավոր կաթի փոխարինիչները

Մարդիկ, որոնք կանթամթերքին նախընտրում են դրա փոխարինիչները՝ սոյայի, ընդեղենի ու այլ բաղադրիչների հիման վրա, կարող են բախվել օրգանիզմում յոդի պակասի խնդրին։ Նման եզրակացության են հանգել Սուրեյի համալսարանի բրիտանացի գիտնականները։

Նրանք ուսումնասիրել են յոդի պարունակությունը 47 այլընտրանքային կաթնային ըմպելիքներում, որոնք պատրաստված են սոյայի, նուշի, կոկոսի յուղի, վարսակի, բրնձի, պնդուկի ու կանեփի հիմքով, բացառելով հետազոտությունից մասնագիտացված մանկական սնունդը։ Պարզվել է, որ այդ կենսական տարրի խտությունը դրանց մեջ կազմում է ընդամենը 2 տոկոս՝ կաթի կովի համեմատ։

Յոդն անհրաժեշտ է վահանաձեւ գեղձի հորմոնների արտադրման համար ու հատկապես կարեւոր է հղիության ժամանակ, քանի որ այն անհրաժեշտ է պտղի նորմալ զարգացման համար։

Կովի կաթն ու դրա հիման վրա պատրաստված մթերքները յոդի հիմնական աղբյուրներից են եվրոպացիների մեծ մասի համար։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այլընտրանքային կաթնամթերքի մեծ մասը համարժեք չէ դրա փոխարինողներին։

Շատերը խուսափում են կովի կաթից՝ ալերգիկ ռեակցիաների, լակտոզայի հանդեպ անհանդուրժողականության պատճառով, ու այդ դեպքում նրանք պետք է անպայման հոգ տանեն յոդի այլ աղբյուրների մասին, նշել է բժշկուհի Սարա Բաթը՝ Սուրեյի համալսարանից։ Առաջին հերթին նման աղբյուրներ է ծովամթերքը՝ ծովային կաղամբը, կաղամարները, ծովախեցգետինները եւ այլն։

Նյութի աղբյուր՝ news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook