Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչո՞վ են վտանգներ ժանգոտ մեխի պատճառով առաջացած վերքերը

Ամառանոցում ոտաբոբիկ քայլելու սիրահարները պետք է հատկապես զգույշ լինեն. Եթե ժանգոտ մեխը ծակի ոտքը, ստացված վնասվածքը կարող է մահվան հանգեցնել։ Այս մասին նախազգուշացնում է վնասվածքաբան Անվար Գինիյատովը (Ռուսաստան)։

«Դոկտոր Պիտեր» պարբերականին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ եթե ժանգոտ մեխի վնասում է ձեզ, այդ իրավիճակում գլխավորը չշփոթվելն է։ Սկզբից բժիշկը խորհուրդ է տալիս ուսումնասիրել վերքը, մշակել այն, վիրակապել եւ շուտափույթ դիմել շտապ օգնության: Եթե մեխը խորն է մտել ոտքի մեջ, ապա ռենտգեն հետազոտություն անհրաժեշտ կլինի՝ պարզելու համար՝ արդյո՞ք այն ծակել է ոսկորը։

Եթե օգնության դիմելու հնարավորություն չի եղել եւ վնասվածքից անցել է ավելի քան 12 ժամ, պետք է դիմել վիրաբույժի՝ փտախտի վտանգը եւ վարակիչ հիվանդությունների զարգացումը կանխելու համար: Այդպիսի վերքերի հետեւանքները, ըստ մասնագետի, կարող են շատ տարբեր լինել՝ վնասված անոթների պատճառով արյան կորստից մինչեւ բորբոքում, պրկախտ կամ սեպսիս։

Հատկապես պետք է զգոն լինել, եթե տուժածի մոտ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում կա, վերքի հատվածը շատ այտուցված է եւ «այրվում» է։ Այդ դեպքում, ըստ բժշկի, մահվան վտանգը մեծանում է։ Ուստի շատ կարեւոր է ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվել, այլ անմիջապես դիմել բժշկի։

news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook