Saturday, May 4, 2024
ՆորություններԺամանց

Ազնավուր հիմնադրամը բարեգործական համերգ է կազմակերպում

Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան ընդառաջ Aznavour Foundation Ազնավուր հիմնադրամը բարեգործական համերգ է կազմակերպում: Համերգի Ողջ հասույթն ուղղվելու է Զինվորի տան հետ գործակցությամբ իրականացվող բիզնես նախագծին: Պատերազմին մասնակցած, վիրավորում ստացած 24 երիտասարդի բիզնես նախագիծ արդեն ֆինանսավորվել է, մյուսները հերթում են…Թե ևս որքան երիտասարդի բիզնես նախագիծ կյանքի կկոչվի, կախված է տոմսերի վաճառքից:

Համերգը տեղի է ունենալու մայիսի 14-ին, ժամը 19:00, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգին ելույթ կունենան Քրիստինա Ազնավուրը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հրավիրված դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնի: Համերգի հատուկ հյուրերն են երաժիշտներ Էրիկ Բերշոն և Դիդիե Գուազոն, ովքեր նվագակցել են Ազնավուրին աշխարհի լավագույն բեմերում։ . «Aznavour Classique. Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» համերգային ծրագիրը մեկնարկում է Հայաստանում, այնուհետև շրջագայության մեկնի աշխարհի լավագույն համերգասրահներ։

Տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ հղումներով՝

https://l.facebook.com/l.php…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook