Wednesday, May 1, 2024
ՆորություններԺամանց

Ինչո՞ւ է մանդարինը ասոցացվում Ամանորի հետ

Փորձեք կազմել 10 բառերից բաղկացած ցանկ, որոնք ասոցացվում են Ամանորի հետ: Անշուշտ, մարդկանց ճնշող մեծամասնությունը այս ցանկի վերևում կնշի` մանդարին: Այս ցիտրուսային մրգի բնորոշ հոտը, վառ գույնը և հյութալի համն օգնում են ստեղծել տոնական տրամադրություն։ Բայց երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են մանդարիններն ասոցացվում Ամանորի հետ:
Թե որտեղ և երբ են աճեցվել մանդարինի առաջին ծառերը, հստակ հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ մոտ 1000 տարի առաջ Չինաստանում մանդարինները համարվում էին հարստության, հաջողության, երջանկության, սիրո և երկարակեցության խորհրդանիշ։ Զարմանալի չէ, որ այս երկրի հարուստ և ազնվական բնակիչները կոչվում էին մանդարիններ:
Ֆենգ Շույի ուսմունքի համաձայն՝ այցելության գնալով՝ չինացիներն իրենց հետ տարել են մի քանի մանդարին՝ ցույց տալու, թե ինչ ցանկություններով են եկել տուն։ Գնալու ժամանակ հյուրին տվել են նաև մի զույգ վառ նարնջագույն միրգ։ Սա խորհրդանշել է միմյանց սեր և երջանկություն մաղթելու փոխադարձ ցանկություն։
Հետագայում մանդարինը սկսել են աճեցնել այլ երկրներում։ Բացի Չինաստանից, այս ցիտրուսային մրգերի առևտրում ակտիվորեն ներգրավվել են Իսպանիան, Ճապոնիան, Բրազիլիան, Կորեան, Պակիստանը, Եգիպտոսը, Թաիլանդը, Աբխազիան, Վրաստանը և այլ երկրներ։
19-րդ դարի սկզբին Ֆրանսիայում՝ Լիոն քաղաքի բուսաբանական այգում, հայտնվեց առաջին մանդարինի ծառը։ Այն այնտեղ բերվել է Ալժիրից կամ Մարոկկոյից։ Մանդարինները Ռուսաստան են ներմուծվել Գերմանիայից 1870-ական թվականներին։ Այն ժամանակ դրանք դեռ Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշ չէին՝ մրգերը հասունանում էին դեկտեմբերին, իսկ Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա հնարավոր էր լինում հասցնել միայն հունվարի վերջին, իսկ մյուս շրջաններ՝ ավեի ուշ։ 1890-ական թվականներին Աբխազիայում և վրացական շրջաններից մեկում՝ Կախեթում, հայտնվեցին մանդարինի առաջին պլանտացիաները։ Դրա շնորհիվ կրճատվեց մրգերի առաքման ժամանակը դեպի Ցարական Ռուսաստանի մեծ քաղաքներ, և շուտով հարուստ ընտանիքներում հայտնվեց նոր ավանդույթ՝ նրանք սկսեցին տոնածառը զարդարել մանդարիններով: Հաճախ դրանք փաթաթում էին ոսկե կամ արծաթե փայլաթիթեղի մեջ։
Այնուամենայնիվ, մինչև 1960-ական թվականները այս պտուղները մնում էին որպես հազվագյուտ և թանկարժեք դելիկատես: Միայն 1963 թվականին Մարոկկոյից մանդարիններով բեռնված առաջին նավը հասավ ԽՍՀՄ։ Դրանից հետո աֆրիկյան ցիտրուսները սկսեցին պարբերաբար մատակարարվել, ընդ որում մատակարարման ժամանակի կրճատման շնորհիվ հնարավոր դարձավ այն մատակարարել դեկտեմբերի վերջին։
Ձմռանը դրանք գրեթե միակ թարմ մրգերն էին, որ կարելի էր մատուցել տոնական սեղանին։ Այդ ժամանակից ի վեր ԽՍՀՄ-ում (նաև Հայաստանում) մանդարինները ասոցացվում են Ամանորի հետ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook