Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչու՞ է փոքրիկը թեքում գլուխը միայն մեկ կողմի վրա

Նորածնի վարքագծում նկատվող ինչ-ինչ երևույթները կարող են ակնթարթորեն մտահոգություն առաջացնել մայրիկի մոտ: Նմանօրինակ դեպքերից է փոքրիկի՝ գլուխը դեպի միայն մեկ կողմ թեքելը: Արտառո՞ց է, որ փոքրիկը գրկում գտնվելիս կամ պառկած վիճակում այդպես է անում: Անհանգստանալու անհրաժեշտություն կա՞:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Սոնա Եգանյանն «Իմ փոքրիկ»-ի այդ հարցին պատասխանելիս շեշտեց՝ ամենը կախված է հիմքում ընկած պատճառից։ Հնարավոր է, որ դա փոքրիկի մոտ պարզապես սովորություն է, մկանային որևէ խնդիր առկա չէ։ Հնարավոր է նաև, որ գլուխը միևնույն կողմն անընդհատ թեքելը կապված լինի ծուռվզության հետ։ Բնածին ծուռվզությունն առաջ է գալիս պտղի ներարգանդային անկանոն զարգացման հետևանքով։ Ձեռքբերովի տարբերակը կարող է դրսևորվել ծննդաբերության ժամանակ երեխայի պարանոցի փափուկ հյուսվածքի վնասման արդյունքում, ցանկացած այլ տարիքում՝ այրվածքների, բորբոքային գործընթացների հետևանքով։

Բոլոր դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբույժի հետ, այնուհետև, ըստ անհրաժեշտության, մանկական  օրթոպեդի:

Նյութը ՝ impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook