Wednesday, May 1, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչպե՞ս է աուտիզմը դրսեւորվում կանանց եւ տղամարդկանց մոտ

Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է JCPP Advances ամսագրում մի խումբ հոգեբանների կողմից, ենթադրում է, որ աուտիզմի ախտորոշումը կարող է բարելավվել՝ հաշվի առնելով այն, թե ինչպես են կանայք եւ տղամարդիկ վերապրում իրենց հույզերը եւ գործում դրանց համապատասխան։

Բաթի եւ Քարդիֆի համալսարանների գիտնականների կողմից անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ թեեւ տղամարդկանց դեպքում հուզական կարիքներն ավելի ցածր են, կանայք հայտնում են զգացմունքային փորձառությունների ավելի մեծ անհրաժեշտության մասին։ Դա կարող է ազդել աուտիզմի ախտորոշման վրա, նշում են հետազոտողները:

Օգտագործելով Մեծ Բրիտանիայում ապրող 1656 երիտասարդների տվյալները՝ հետազոտողների թիմը պարզել է, թե ինչու տղամարդիկ ավելի շատ աուտիկ հատկություններ ունեն, քան կանայք, եւ ինչու է նրանց մոտ աուտիզմ ախտորոշվում: Պարզ ասած, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տղամարդիկ ավելի քիչ հուզական փորձառությունների կարիք ունեն։ Հետազոտողների խոսքով՝ դա կարող է հանգեցնել նրան, որ տղամարդիկ հրաժարվում են սոցիալ-հուզական փորձառություններից եւ, իրենց հերթին, ավելի շատ աուտիկ հատկություններ ունեն, նշում են գիտնականները։

Վերջին շրջանում լայն տարածում է գտել աուտիզմով տառապող կանանց խնդիրը։ Մինչ օրս սահմանափակ հետազոտությունները ցույց են տալիս, որ գենդերային նախապաշարմունքները հիմնականում կանանց շրջանում աուտիզմի մասով մասնագետների մոտ ավելի քիչ այցելությունների են հանգեցնում:

«Թաքնված աուտիզմի խնդիրը կանանց մոտ ավելի ու ավելի ակնառու է դառնում հասարակության մեջ եւ բացահայտում է ախտորոշման մեր ներկայիս մոտեցումների թույլ կողմերը: Մենք գիտենք, որ տղամարդկանց մոտ հիվանդության ախտորոշումը չորս անգամ ավելի հաճախ է լինում, քան կանանց դեպքում։ Դրա պատճառներից մեկը, ինչպես մենք այժմ կարծում ենք, կարող է կապված լինել էմոցիաների հարցում գենդերային տարբերությունների հետ: Փաստացի, մենք ենթադրում ենք, որ ավելի բարձր հուզական կարիքները կարող են քողարկել որոշ կանանց աուտիստական գծերը»,- նշել է Քարդիֆի համալսարանի դասախոս դոկտոր Լյուսի Լիվինգսթոնը:

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook