Thursday, May 2, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչպե՞ս խուսափել դեպրեսիայից շոգին

Անհարմար շոգ եղանակը կարող է դեպրեսիվ իրավիճակների սրացում առաջացնել, ուստի այդ ժամանակ հատկապես կարեւոր է հոգ տանել հոգեկան առողջության մասին, «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությանը ասել է հոգեբան, Մոսկվայի հոգեվերլուծության ինստիտուտի դասախոս Անաստասիա Պոնոմարենկոն:

«Իհարկե, շոգը կարող է սեզոնային խանգարում առաջացնել։ Շոգին մարդը սկսում է անհարմարություն զգալ, այսինքն՝ նրա օրգանիզմը, որպես ֆունկցիոնալ համակարգ, սկսում է ներքին ազդանշաններ ստանալ, որ ինչ-որ անհարմարություն կա, ինչ-որ բան իրեն խանգարում է։ Եվ, բնականաբար, հոգեկան վիճակը, որպես այս ֆունկցիոնալ համակարգի մաս, չի կարող չարձագանքել»,- բացատրել է Պոնոմարենկոն։

Ինչպես ընդգծել է հոգեբանը, վիճակը կարող է վատթարանալ այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ապրել են դեպրեսիա կամ հակված են դրան։ Դեպրեսիայի ախտանիշների դեպքում ավելի լավ է դիմել մասնագետի, որը դեղեր կնշանակի: Սակայն մարդու մոտ շոգի պատճառով առաջացած ոչ բոլոր վիճակները կարելի է դեպրեսիա անվանել:

«Եթե դա իսկապես դեպրեսիա է, ապա պետք է գնլ հոգեթերապեւտի մոտ, որը հակադեպրեսանտներ կնշնակի: Եթե դա պարզապես տրտմություն է կամ տխրություն, ապա պետք է գրել առնվազն 10 հաճույքների ցանկ եւ առնվազն երեքն ամեն օր կատարել: Հաճույքները պետք է լինեն հեշտ կատարվող, մատչելի եւ ոչ ծախսատար, այնպիսի մանրուքներ, ինչպես, օրինակ՝ գնալ կինոթատրոն՝ հետաքրքիր ֆիլմ դիտելու, ընկերուհու հետ սուրճ խմել, տղամարդկանց համար՝ ֆուտբոլ խաղալ: Այդ դեպքում դա շատ լավ «ապահովիչ» կլինի դեպրեսիայի դեմ։ Հաճույքը պետք է այնպես պլանավորվի, ինչպես աշխատանքը: Սա կարեւոր եւ շատ արդյունավետ միջոց է՝ կանխելու համար նախադպրեսիվ վիճակը կամ տրտմության անցումը դեպրեսիայի փուլի»,- եզրափակել է Անաստասիա Պոնոմարենկոն։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook