Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչպե՞ս որոշել ձեր «ԻԴԵԱԼԱԿԱՆ» քաշը

Չնայած, որ ժամանակակից աշխարհում կան մարմնի նորմալ զանգվածը և համաչափությունը բնութագրող բազմաթիվ ստանդարտներ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր կոնկրետ մարդու համար մարմնի «իդեալական» զանգվածի հաշվարկը հեշտ խնդիր չէ: Իսկ դա այն պատճառով, որ այդ ցուցանիշը կախված է մի քանի գործոններից, ներառյալ մարդու հասակը, տարիքը, սեռը, մարմնակազմությունը, ոսկրային զանգվածի խտությունը և այլ գործոններ։
🎯Այժմ, ողջ աշխարհում, մարմնի զանգվածի գնահատման հիմնական և առավել շատ կիրառվող ու պրակտիկ ցուցանիշը համարվում է Մարմնի զանգվածի ինդեքսը (BMI)։
❗️BMI-ն որոշվում է հետևյալ բանաձևով՝.
❗️BMI= կգ/մ² ՝
մարմնի զանգվածը (կգ) / բաժանել հասակի քառակուսուն (մ²):
Մարմնի զանգվածի ինդեքսի ցուցանիշը բազմաթիվ երկրերի համար հետևյալն է՝ 👇.
👉18,5-24.9 – նորմա
👉25-29.9- ավելորդ քաշ
👉30-34.9 – ճարպակալում
👉35-39.9 – խիստ ճարպակալում
👉40 և ավել – ծանր կամ պաթոլոգիական ճարպակալում
📌Ներստամոքսային բալոնավորում, ստամոքսի ծալքավորում, ստամոքսի երկայնակի մասնահատում, ստամոքսի շունտավորում և այլն… սրանք միջամտություններն են, որոնք մենք պատրաստ ենք իրականացնել ցուցումների առկայության դեպքում Ձեր մոտ ճարպակալման դեմ Ձեր պայքարը էլ ավելի արդյունավետ և հեշտ դարձնելու համար։
😊Մենք կօգնենք Ձեզ ավելի հստակ ինֆորմացիա ունենալ Ձեր ավելորդ քաշի մասին, ինչպես նաև ազատվել այդ խնդրից:
_______________
Ընդհանուր և լապարասկոպիկ, բարիատրիկ վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, ուռուցքաբան,
Սլավմեդ ԲԿ–ի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար
Լևոն Նիկիտայի Գրիգորյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook