Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչպես արդյունավետ հեռացնել գորտնուկները

Գորտնուկները դասվում եմ մաշկի բարորակ նորագոյացությունների խմբին, որոնք հարուցվում են մարդու պապիլոմավիրուսների որևէ մի տարատեսակով: Նրանք կարող են տեղակայված լինել մարմնի տարբեր հատվածներում, կարող են ունենալ տարատեսակ ձևեր, հանդիպում եմ ցանկացած տարիքի մարդկանց մոտ:
Առկա են մի քանի տեսակի գորտնուկներ.
• Հասարակ գորտնուկներ՝ այն ինչ ծանոթ է շատերիս, փոքր տարիքում շատերս ենք ունեցել… ձեռքերի վրա թիկնային մակերեսին,
• Տափակ գորտնուկներ. սովորաբար դեմքի վրա են տեղակայված լինում, բայց կարող են լինել մաշկի բոլոր հատվածներում,
• Սեռական գորտնուկներ՝ կոնդիլոմաներ, սովորաբար տեղակայված են լինում սեռական օրգանների շրջանում, չնայած կարող են լինել նաև այլ տեղամասերում,
• Ներբանային գորտնուկներ՝ տեղակայված են լինում ներբանների և ափերի վրա
Հիմնական այս տեսակներից բացի տարբեր հեղինակներ առանձնացնում են նաև մի շարք այլ տարատեսակներ:
Գորտնուկների բուժման տակտիկան պայմանավորված է գորտնուկի տեղակայմամբ և բժշկի տիրապետած մեթոդներով: Սովորաբար բժիշկները տիրապետում են մեկ մեթոդի: Նման դեպքերում հնարավոր են անհաջող փորձեր, հեռացնելուց հետո կրկնումներ, իսկ եթե տվյալ կենտրոնում տիրապետում եմ բուժման երկու և ավել մեթոդների, ապա անհաջողությունը անհնար է: Իհարկե կլինեն բազմաթիվ դեպքեր, երբ մի մեթոդով կսկսենք բուժումը, հետո կշարունակենք մեկ այլ մեթոդով:
Մաշկաբանության ազգային կենտրոնում գորտնուկների բուժման համար կիրառվում են բուժման համար նախատեսված հետևյալ մեթոդները.
1. Կրիոթերապիա – հեռացում հեղուկ ազոտի միջոցով,
2. Լազերոթերապիա – հեռացում CO2 լազերով,
3. Քիմիական դեստրուկցիա – ուժեղ թթուների ներգործությամբ բուժում,
4. Դեղորայքային բուժում – կիրառվում է որպես օժանդակ միջոց նախորդ թվարկվածներին:
Նյութը տրամադրեց բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook