Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչպես է կաթի եւ յոգուրտի ամենօրյա օգտագործումն ազդում օրգանիզմի վրա

եկ բաժակ կաթի եւ յոգուրտի ամենօրյա օգտագործումը կարող է օգնել 2-րդ տեսակի դիաբետի կանխմանը, նշվել է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Diabetes Research and Clinical Practice ամսագրում։

Նոր արդյունքների հիման վրա իտալացի գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել նաեւ ձուկ եւ ձու՝ որպես մսի փոխարինիչներ։

Հետազոտության արդյունքները հայտնվել են հակակաթնային մոդայի ֆոնին, որի կողմնակիցները նախազգուշացնում են, որ չզտված կաթը, կարագը եւ պանիրը շատ կալորիաներ եւ հագեցած ճարպեր են պարունակում եւ կարող են հանգեցնել առողջական մի շարք խնդիրների։

Բայց Նեապոլի Ֆեդերիկո II համալսարանի փորձագետները հավաստիացրել են, որ կենդանական սպիտակուցի բոլոր աղբյուրները սննդարարությամբ միանման չեն։

Երաշխավորությունները պետք է թարմացվեն այն իմաստով, որ մարդկանց համար ավելի հեշտ լինի ընտրել ավելի լավ մթերքներ՝ հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու համար։

Հետազոտությունում դիտարկվել են կենդանական ծագման 12 տարբեր սննդամթերքներ եւ դրանց ազդեցությունը 2-րդ տեսակի դիաբետի առաջացման վրա։

Մթերքների մեջ էին կարմիր միսը, սպիտակ միսը, վերամշակված միսը, ձուկը, կաթնամթերքներն ընդհանրապես, ճարպի բարձր պարունակությամբ կաթնամթերքները, ճարպի ցածր պարունակությամբ կաթնամթերքները, կաթը, պանիրը, յոգուրտը եւ ձուն։

Օրական 100 գրամ կարմիր միս ուտող մարդկանց դեպքում հիվանդության առաջացման հավանականությունը 22 տոկոսով ավելին է, քան այն քիչ օգտագործողների դեպքում։

Ռիսկը 30 տոկոսով ավելի բարձր էր օրական 50 գրամ վերամշակված միս (բեկոնի երկու շերտ) օգտագործողների դեպքում։

Մինչդեռ օրական 50 գրամ սպիտակ միս օգտագործող մարդկանց դեպքում հիվանդության առաջացման հավանականությունն ընդամենը 4 տոկոսով էր ավելի բարձր նրանց համեմատ, ովքեր այն ավելի քիչ էին կերել։

Օրական 200 գրամ կաթ (մեկ բաժակ) օգտագործողների համար վտանգավոր կանխորոշումն ստանալու հավանականությունը 10 տոկոսով ավելի ցածր էր, քան ավելի քիչ օգտագործողների դեպքում։

Դիաբետի առաջացման հավանականությունը 6 տոկոսով ավելի ցածր էր նաեւ նրանց դեպքում, ովքեր ամեն օր 100 գրամ յոգուրտ էին կերել։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook