Saturday, May 4, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպես ճիշտ խնամել և լողացնել մանկանը

Բոլորն էլ դեռ մանկուց գիտեն, որ մաքրությունն առողջության գրավականն է, սակայն կարևոր է ոչ միայն մաշկը խնամելը, այլ նաև այդ խնամքը պատշաճ կերպով իրականացնելը: Հատկապես սա վերաբերում է մանկական խնամքին:

Փոքրիկների մաշկը շատ ավելի նուրբ ու զգայուն է, քան մեծահասակներինը: Բացի այդ, նրանց մաշկի պաշտպանողական ֆունկցիաները դեռ ամբողջությամբ զարգացած չեն, ուստի այն կարող է հեշտությամբ վնասվել ու վարակվել: Վնասվածքների ու մաշկային հիվանդությունների առաջացման վտանգը նվազեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել միայն հատուկ մանկական խնամքի համար նախատեսված լվացող ու խոնավեցնող միջոցներ:

Մանկական խնամքը պետք է իրականացնել շատ զգույշ՝ մաքուր ու տաք ձեռքերով, որոնց վրա ոչ մի դեպքում չպետք է լինեն զարդեր: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել առավել նուրբ հատվածներին, ինչպիսիք են՝ հետույքը, թևատակերը, ականջների ետևի հատվածը, ինչպես նաև բոլոր ծալքերը (հատկապես աճուկների, պարանոցի և ազդրերի հատվածում): Եթե երեխայի մարմնի վրա չեն նկատվում կարմրություններ կամ արտադրություն, ապա հատուկ մշակման կարիք չկա: Սակայն խնդիրների առաջացումը կանխելու նպատակով կարելի է նուրբ հատվածներին քսել հատուկ քսուք կամ մանկական օճառ:

Դժվարությամբ մաքրվող կեղտը կարելի է հեռացնել հատուկ խոնավ անձեռոցիկի օգնությամբ, որն իր մեջ պարունակում է նաև մաշկը փափկեցնող ու խոնավեցնող բաղադրիչներ: Երեխային անհրաժեշտ է լողացնել հոսող տաք ջրով և միայն դիմացից հետ ուղղությամբ, որպեսզի սեռական օրգանները կեղտոտ ջրից չվնասվեն:

Լողացնելիս ցանկալի է օգտագործել ոչ թե օճառ, այլ մանկական լոգանքի գել, որն ավելի քիչ է չորացնում մաշկը: Մաքուր մաշկն անհրաժեշտ է նրբորեն չորացնել (ոչ մի դեպքում չտրորել) չոր տակաշորով: Խնամքի ցանկացած միջոց անհրաժեշտ է քսել միայն ամբողջությամբ չոր մաշկին՝ բարակ շերտով:

Երեխային անհրաժեշտ է լողացնել և լվանալ մաշկը ամեն օր: Առավոտյան անհրաժեշտ է բամբակյա թաց տամպոնով մաքրել յուրաքանչյուր աչքը՝ քունքից դեպի աչքի ներքին անկյունի ուղղությամբ և ականջների միայն դրսի հատվածները՝ յուղով թրջած ականջ մաքրելու փայտիկով: Ոչ մի դեպքում չի կարելի մաքրել ականջի խորքային հատվածները: Հարկ է նաև նշել, որ լվացող միջոցներով երեխային կարելի է լողացնել շաբաթական 1-2 անգամից ոչ ավել:

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook