Friday, May 3, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչ ախտանիշների դեպքում պետք է երեխային տանել նյարդաբանի մոտ

Նյարդաբանը զբաղվում է նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշմամբ եւ բուժմամբ` ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ: Մեծահասակներին խորհուրդ է տրվում նյարդաբանի դիմել քրոնիկ ցավերի, ջղակծկումների եւ այլ ախտանիշների դեպքում:

Ինչ վերաբերում է երեխաներին, նյարդաբանի խորհրդատվությունը կարող է անհրաժեշտ լինել հետեւյալ իրավիճակներում.

  • Երեխայի գլխի, պարանոցի կամ մեջքի վնասվածք
  • Երեխայի մարմնի անսովոր շարժումներ, ինչպիսիք են ջղակծկումները (ծիկեր), դողը, ցնցումները
  • Ոչ հստակ տեսողություն
  • Երեխայի վարքագծում փոփոխություններ, շարժումների հավասարակշռության հետ կապված խնդիրներ
  • Երեխայի վերջույթների շարժունակության սահմանափակում
  • Անհասկանալի պատճառով տենդ
  • Մշտական հոգնածություն, գլխացավեր, երեխայի մարմնի որոշ մասերում թմրածություն կամ ծակոց
  • Քնի խանգարումներ
  • Զարգացման անհրաժեշտ փուլեր անցնելու հետ կապված խնդիրներ` գլուխը բարձրացնելը եւ պահելը, շրջվելը, նստելը, քայլելը, ինքնասպասարկման հմտությունների ձեռքբերումը, խոսքի ձեւավորումը
  • Երեխայի մոտ մկանային թուլություն

Նաեւ խորհուրդ է տրվում խորհրդակցել նեղ մասնագետի հետ, եթե մանկաբույժը սովորական բուժզննման ընթացքում անսովոր բան է նկատել, եւ անհրաժեշտ է ախտորոշման հստակեցում:

Նյութը՝  med.news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook