Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ինչ անել երբ ցավում է երեխայի ականջը

Ականջի ցավի պատճառ կարող է լինել արտաքին լսողական ուղու բորբոքումը, որը կոչվում է նաև  <լողորդի ականջ>  և միջին  ականջի բորբոքումը: Երբեմն ականջացավի հետ շփոթում են  հարականջային գեղձի բորբոքումը, օրինակ՝ խոզուկի  ժամանակ, կամ  ատամնացավը , քանի որ երեխան չի կարող  ճշտորեն ցույց տալ, թե որտեղ է ցավում:

Ախտանշանները

Եթե երեխան կարողանում է խոսել, ապա կասի որ ականջը ցավում է, իսկ ավելի փոքր երեխաները լաց են լինում և ձեռքը տանում են դեպի ականջը: Պառկելիս ականջի ցավը ուժեղանում է, այդ պատճառով րեխան դժվար է քնում: Միջին  ականջի բորբոքումը հաճախ ուղեկցում է շնչառական վարակներին և  ընթանում է ինքնազգացողության վատացմամբ և ջերմության բարձրացմամբ: Միջին ականջում հեղուկի կուտակումը կարող է  լսողության ժամանակավոր վատացման պատճառ դառնալ: Միջին ականջի բորբոքման  դեպքում երբեմն  թմբկաթաղանթը պատռվում է, և ականջից դեղնավուն հեղուկ  կամ թարախ է արտահոսում:

Բուժումը

Եթե Ձեր երեխան  ականջի ցավ ունի, դիմեք մանկաբույժին, իսկ անհրաժեշտության դեպքում ՝ նաև քիթ-կոկորդի բժշկին: Առանց բժշկի խորհրդի ականջի  մեջ ոչինչ մի կաթացրեք (հատկապես ձեթ և խոտբույսերի մզվածք): Խստորեն   հետևեք բժշկի  ցուցումներին: Սովորաբար ջերմությունն իջնում և ցավը մեղմանում է 3 օրվա ընթացքում, բայց բուժումը  անհրաժեշտ է շարունակել  այնքան ժամանակ, որքան նշանակել է  բժիշկը, այլապես հիվանդությունը կարող է կրկնվել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook